Այսօր Վրաստանի որոշ շրջաններում ձյուն կտեղա: Ժամանակ առ ժամանակ ուժեղ քամին կփչի արևմտյան ուղղությամբ:

Հունվարի 25-27 ուժեղ սառնամանիք կլինի: Օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին Արևմտյան Վրաստանում կիջնի մինչև -4, -6 աստիճան: Իսկ Արևելյան Վրաստանում տեղ-տեղ օդի ջերմաստիճանը կլինի -8, սարերում՝ -15, բարձրալեռ վայրերում՝ -20 աստիճան:

Հունվարի 25-ին ցերեկային ժամերին կդիտվի +1, +6 աստիճան տաքություն, իսկ հունվարի 26-27-ին կտաքանա մինչև +12 աստիճան:

Թբիլիսիում հունվարի 25-27-ը գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը կիջնի մինչև -1, -3 աստիճան, ցերեկը կտաքանա մինչև +8, +10 աստիճան: