Այսօր՝ նոյեմբերի 19-ին, Ախալքալաքում «Գրանդ Մուր» սրճարանում տեղի ունեցավ հանդիպում հետևյալ թեմաներով. Կանանց իրավունքներ, երեխաների իրավունքներ և աշխատանքի պաշտպանություն: Հանդիպումը կազմակերպվել էր Ախալքալաքի զարգացման խմբի (LAG) նախաձեռնությամբ` UNICEF Georgia-ի և GIPA-ի աջակցությամբ:
Շնորհանդեսի ընթացքում քննարկվեցին երեխաների և կանանց իրավունքներին վերաբերող հարցեր, ինչպես նաև քննարկվեց աշխատանքային օրենսդրությունը, որը յուրաքանչյուր գործատու պետք է պահպանի:
Քննարկվեցին նաև Ախալքալաքի մունիցիպալիտետում երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունները, օրինակ՝ կարտոֆիլի բերքահավաքի ժամանակ երեխաների աշխատանքը, ինչը սահմանափակում է այդ ժամանակահատվածում երեխաների կրթության հասանելիությունը:
Իր ելույթի ընթացքում UNICEF Georgia-ի ներկայացուցիչ Հասան Խալիլը նշեց, որ ինքը միշտ գնում է Ախալքալաքի կարտոֆիլ, քանի որ այն շատ համեղ է և հուսով է, որ այս կարտոֆիլի բերքահավաքի և աճեցման ընթացքում չի օգտագործվել երեխաների աշխատուժ։
Հանդիպմանը մասնակցում էին UNICEF Georgia-ի ներկայացուցիչները, Սոցիալական ապահովության գործակալության, մանկապարտեզների, դպրոցների տեղական ներկայացուցիչներ, ինչպես նաև GIPA-ի և LAG-ի ներկայացուցիչներ:
UNICEF Georgia-ի ներկայացուցիչը նաև նշեց, որ վաղը Երեխաների պաշտպանության համաշխարհային օրն է և բոլոր ներկաներին հրավիրեց միասին այն տոնել Ախալքալաքի զբոսայգում:
Բրատիլավ Իգիթխանյան