Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոն հաստատել է 2023 թվականի բյուջեի վերջին ճշգրտումը։
Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանը փոփոխություններ է ներկայացրել 2023 թվականի բյուջեում, իսկ Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոն հաստատել է հետևյալ փոփոխությունները.
Հավելյալ 53 278 լարի է հատկացվել Սուլդա և Դադեշ գյուղերի պոմպակայանի, ջրի հավաքագրման բաքի և խմելու ջրի հիմնական խողովակաշարի կառուցման համար։
Ենթակառուցվածքների, տարածքային դասավորվածության, ճարտարապետության և շինարարության ծառայությունը տարածաշրջանային հիմնադրամից կստանա 29 512 լարիի չափով համաֆինանսավորում` որպես Ախալքալաքի մունիցիպալիտետի Պտենա և Չունչխա գյուղերի ճանապարհի բետոնապատման փոխհատուցում:
Ինչպես նաև Ախալքալաքի երաժշտական դպրոցի համար կավելացվի 5500 լարիի չափով սուբսիդավորում, Ախալքալաքի մունիցիպալիտետի Ապագայի տան համար կավելացվի 2400 լարի, իսկ Ախալքալաքի մունիցիպալիտետի մարզահամալիրը կստանա սուբսիդիա՝ 9300 լարիի չափով։ Նաև Ախալքալաքի Հանրային առողջության կենտրոնը կստանա լրացուցիչ սուբսիդիա՝ 6566 լարիի չափով։
Փոփոխությունից հետո անցումային հաշվեկշիռը կկազմի 4089,96 լարի։