Համաձայն Վրաստանի Սահմանադրության՝ երկքաղաքացիությունն այլևս արգելված չէ, բայց մարդիկ, ովքեր մինչև սահմանադրական փոփոխությունները, այսինքն՝ մինչև 2018 թվականը, ունեցել են այլ երկրի քաղաքացիություն, պետք է վերականգնեն Վրաստանի քաղաքացիությունը, բայց դա որոշակի բարդություններ ունի: Քաղաքացիությունը վերադարձնելու և դրանից բխող խնդիրների մասին Jnews.ge-ը զրուցել է «Ջավախքին Աջակցություն» հիմնադրամի իրավաբան և խորհրդատու Գուրգեն Եզոյանի հետ:
Վրաստանում օրինական երկքաղաքացիությունն ընկալվում էր որպես տեղացիների քաղաքացիության հարցի լուծում, որը մի ժամանակ այլ երկրների քաղաքացիություն էին ստացել՝ արտագնա աշխատանքի անցնելու համար, սակայն, ինչպես ցույց է տվել պրակտիկան, դա այդքան էլ այդպես չէ, որը միևնույն է տեղական բնակչությանը տա՞լիս է երկքաղաքացիության հնարավորություն:
– Ի՞նչ է ասում օրենքը մասնավորապես. Եթե դու ստանում ես մեկ այլ երկրի քաղաքացիություն, դիմիր այն պետությանը (խմբ. Վրաստան), որը քեզ թույլտվություն կընձեռի, և այդ դեպքում միայն դու կստանաս մեկ այլ երկրի քաղաքացիություն: Բայց շատերն արդեն ունեցել են այլ երկրի քաղաքացիություն, քանի որ մինչ այդ նրանք հնարավորություն չեն ունեցել նախապես թույլտվություն վերցնել պետությունից: Անցումային ժամանակահատվածը, որպեսզի խոստովանեք, որ դուք ունեք մեկ այլ երկրի քաղաքացիություն և չկորցնեք Վրաստանի քաղաքացիությունը, արվել էր մինչև օգոստոսը (2019 թ.), այսինքն, ինչ էր դա իրենից ներկայացնում, արի, դիմիր ինձ, որ դու ունես մեկ այլ երկրի քաղաքացիություն, ստացիր թույլտվությունը: Արդյունքում, ինչ եղավ, բնակչությունը դիմեց, և Ջավախքի բավականին մեծ թվով բնակիչներ կորցրեցին իրենց Վրաստանի քաղաքացիությունը: Այսինքն՝ նրանց մերժվեց երկքաղաքացիությունը, գումարած՝ նրանք զրկվեցին Վրաստանի քաղաքացիությունից: Երբ անցումային ժամանակահատվածն օգոստոսին պետք է ավարտվեր, այն երկարաձգվեց մինչև 2020 թվականի վերջ: Օրենքը պահանջում է գործել օրենսդրության շրջանակներում, այսինքն՝ դիմիր և պահպանիր Վրաստանի քաղաքացիությունը: Բայց իրականում կա օրենքին հետևելով Վրաստանի քաղաքացիությունը կորցնելու հսկայական ռիսկ: Այս դեպքում ես կարող եմ խորհուրդ տալ մտածել նախքան պետությանը դիմելը, քանի որ դուք կարող եք կորցնել Վրաստանի քաղաքացիությունը:
Ոմանք ասում են, որ դիմել են Վրաստանի քաղաքացիությունից դուրս գալու համար, բայց նրանց չեն զրկել, իսկ մյուսներին քաղաքացիությունից զրկում են մաքսակետերում: Ինչո՞ւ է դա այդպես:
– Ես, որպես իրավաբան, այս հարցին նման կերպ եմ նայում: Այս հարցերը մեկ ատյանում չեն լուծվում: Կան տարբեր կառույցներ, որոնց միջով նրանք անցնում և հասնում են նախագահի աշխատակազմ, որտեղ կայացվում է վերջնական որոշումը, այսինքն՝ կոնկրետ պատասխանն այն հարցին, թե որ ատյանում է խնդիրը և այլն՝ պատասխանելը շատ դժվար է, բայց մի բան պարզ է, որ մարդիկ օրենքով սահմանված ընթացակարգերին համապատասխան դիմում են քաղաքացիությունը պահպանելու համար, բայց քաղաքացիությունից զրկվելու հավանականությունը մեծ է, իսկ քաղաքացիություն ձեռք բերելու համար հարկավոր է վրացերենի իմացություն, ասենք, համացանցում կան թեստեր լեզվին տիրապետող մարդկանց համար, դա նրա համար դժվարություն չի ներկայացնի: Բայց դարձյալ գալիս ենք նույն խնդրին, մենք ունենք հսկայական թվով մարդիկ, որոնց ուսման ժամանակ վրացերենը պարտադիր չէր համարվում, և այսօր նրանք Վրաստանի քաղաքացիներ են և դժվարանում են, քանի որ նրանք չեն տիրապետում պետական լեզվին:
Որքա՞ն մարդ է դիմել Ձեզ՝ Արդարադատության նախարարություն ներկայացնելու փաստաթղթերը կազմելու հարցում օգնություն ստանալու համար: Դուք վարո՞ւմ եք վիճակագրություն, ինչպիսին են դրանց արդյունքները:
– Սա պաշտոնական վիճակագրություն չէ, այլ եզրակացություններ իմ պրակտիկայից, մինչ օրս մոտ 50 հոգի դիմել է ինձ: Դրանցից մոտավորապես 50%-ը քաղաքացիություն չեն ստացել, հիմնականում մինչև 30 տարեկան երիտասարդ տղամարդիկ: Առավել հաստատել են քաղաքացիությունը տարեցներին:
Սովորաբար, ինչպե՞ս են հիմնավորում մերժումը:
– Կոնկրետ հիմնավորումներ չկան, այսինքն՝ դու չես կարող բողոքարկել մերժումը դատարանում:
Կա՞ արդյոք քաղաքացիությունը վերականգնելու ավելի հեշտ ճանապարհ:
– Քաղաքացիությունը վերադարձնելու հեշտ տարբերակ է վրացերենի իմացությունը: Ես բոլորին, ովքեր կորցրել են քաղաքացիությունը, խորհուրդ եմ տալիս նախ հասկանալ հիմնավորումը, նրանք եկել են գրել դիմում և դրա հիման վրա կորցրել են իրենց քաղաքացիությունը այն պատճառով, որ նրանք ստացել են մեկ այլ երկրի քաղաքացիություն: Տարբերությունը հետևյալն է՝ եթե դուք ձեռք եք բերել մեկ այլ երկրի քաղաքացիություն և դրա հիման վրա Ձեզ զրկել են քաղաքացիությունից, քաղաքացիությունը վերականգնելիս ձեզանից պահանջվում է քննություն հանձնել վրացերենից՝ պատասխանելով 200 հարցի: Իսկ եթե դուք գրել եք դիմում և ինքնակամ հրաժարվել քաղաքացիությունից, ապա պիտի պատասխանեք 600 հարցի՝ վրաց լեցու, Վրաստանի պատմություն և օրենսդրության հիմունքներ: Ես գտնում եմ, որ այն մարդկանց համար, ովքեր պետական լեզուն չգիտեն, դա դժվար է: Օրենքի համաձայն, մեկ անգամ դիմելուց հետո, մի ամբողջ տարի չի թույլատրվում դիմել նույն հիմնավորումներով: Անկեղծ ասած, ես չեմ հասկանում, թե ինչ հիմնավորումներով են նրանք մերժում կամ հակառակը: Եղել է դեպք, երբ ամուսիններն են դիմել, կինը ստացել է դրական պատասխան, իսկ ամուսինը՝ մերժում: Ինձ համար մինչև հիմա մնում է առեղծված, թե ինչու է այդպես:
Ինչ վերաբերում է երեխաներին: Ի՞նչ իրավունքներ ունեն այս ուղղությամբ նրանք:
– Երբ երեխան ծնվում է և ստանում մեկ այլ երկրի քաղաքացիություն, և եթե ծննդյան ժամանակ ծնողներից մեկը Վրաստանի քաղաքացի է, ապա այդ երեխան համարվում է Վրաստանի քաղաքացի և մինչ չափահասության տարիքին հասնելը՝ մինչև 18 տարեկանը նա կարող է դիմել պետությանը՝ քաղաքացիությունը պահպանելու համար:
Քրիստինե Մարաբյան