Առողջապահության նախարարության հատուկ հանձնաժողովը՝ անվտանգության չափանիշներին համապատասխանելու առումով, ստուգել է Ախալքալաքի 4 հյուրանոցները` կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով: Ստուգվում են այն հյուրանոցները, որոնք ուղարկել են աշխատանքը վերսկսելու թույլտվության հայտադիմում:

Հունիսի 9-ին հանձնաժողովը ստուգել էր մեկ հյուրանոց, իսկ հունիսի 10-ին՝ երեք: Ըստ Վրաստանի առողջապահության նախարարության աշխատանքային պայմանների ստուգման բաժնի ներկայացուցիչ Բադրի Ուգուլավայի, ռեստորանը բացելու համար թույլտվություն անհրաժեշտ չէ, բայց հյուրանոցներն աշխատանքը վերսկսելուց առաջ պետք է ստուգվեն:

Աշխատանքը վերսկսելու թույլտվություն ստանալու համար հյուրանոցները պետք է ստուգվեն Առողջապահության նախարարության համապատասխան հանձնաժողովի կողմից, իսկ ստուգումն անցնելու համար յուրաքանչյուր սեփականատեր պետք է գրանցվի և հայտ ներկայացնի նախարարության կայքում:

Հանձնաժողովը մանրամասն զննել է հյուրանոցներում և հյուրանոցային համալիրներում ստեղծված պայմանները և առաջարկություններ տվել առ այն, թե ինչ է պետք ավելացնել պաշտպանության համար, որպեսզի բավարարեն չափանիշներին և վերսկսեն իրենց աշխատանքը: Նրանք ուրաքանչյուր կոնկրետ դեպքում նշում են կոնկրետ անհրաժեշտ զգուշության միջոցառումները:

Գրանցման ուղեցույցը

Վրաստանի կառավարության որոշման համաձայն՝ հունիսի 8-ից վերսկսվել է փակ տիպի ռեստորանների, սրճարանների և բարերի աշխատանքը, հյուրանոցներին նույնպես թույլատրվում է աշխատել: Այնուամենայնիվ, հյուրանոցներին անհրաժեշտ է Առողջապահության նախարարության համապատասխան հանձնաժողովի կողմից թույլտվություն: Չնայած ռեստորանները չպետք է ստանան վաղաժամ թույլտվություն, դրանք պետք է բավարարեն անվտանգության պայմաններին, որոնք գրառված են հանձնարարականներում:

Հանրային սննդի հիմնարկություններին վերաբերող ընդհանուր հանձնարարականները

Ռեստորանները պետք է ապահովեն, որ սոցիալական հեռավորությունը սրահներում պահպանվի, սեղանի շուրջ նստեն առավելագույնը վեց հոգի, իսկ անձնակազմը խստորեն հետևի սանիտարահիգիենիկ կանոններին: Բարերի և ռեստորանների ուղեցույցներն արդեն երկար ժամանակ է մշակված են:

Ախալքալաքի հյուրանոցները աշխատանքի վերսկսման համար հայտ չեն ներկայացրել

Այսօր Ախալքալաքի ռեստորաններն այցելուների համար չեն բացվել