Հանրային ծառայության բյուրոն ստուգել է 607 պաշտոնյայի հայտարարագիր, այդ թվում՝ երկրի խորհրդարանի հայազգի պատգամավորներ Հենզել Մկոյանի և Սամվել Մանուկյանի: Արդյունքում երկուսն էլ տուգանվել են հայտարարագրերը սխալ կամ թերի լրացնելու պատճառով:

Հայտարարգիրը սխալ լրացնելու պատճառով տուգանվել է Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջանից ընտրված մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանը:

Վերջինս տուգանվել է՝
. Բանկային հաշիվները չներկայացնելու:
. Ընտանիքի անդամների ՍՊԸ-ն չհայտարարգրելու պատճառով:
. Հայտարարագրում ներկայացրած և իրական եկամուտներներում եղած տարբերության պատճառով:

Ախալքալաքից Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը տուգանվել է՝
. Հայտարարագրում նշված ընտանիքի անդամի վրա գրանցված անշարժ գույքը չի հաստատվել հանրային ռեեստրով, ինչպես նաև չի նշել ընտանիքի անդամի անշարժ գույքը:
. Բյուրոյի կողմից պահանջած փաստաթղթերի մի մասը չի ներկայացրել:
. Սխալ է ներկայացրել ձեռնարկատիրական գործունեությունից ստացած իր եկամուտները:
. Հայտարարգրում չի նշել իր և ընտանիքի անդամների աշխատավարձերը:

Ախալքալաքում ստուգվել է 4 պաշտոնյայի հայտարարագիր, երեքում խախտումներ են հայտնաբերվել

Հայտարարագրում խախտումների պատճառով տուգանվել է Ախալքալաքի ոստիկանության նախկին պետը

Հիշեցնենք, որ հանրային ծառայության բյուրոն ստուգել է շուրջ 607 պետական պաշտոնյայի հայտարարագիր, 237 պաշտոնյայի հայտարարագիր գնահատվել է դրական, 254-ը տուգանվել է, 75-ը՝ զգուշացում է ստացել։