Այսօր, հունվարի 18-ին Վրաստանի պետական սահմանից 16 կիլոմետր հեռավորության վրա, Հայաստանում տեղի է ունեցել 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։
Երկիրն ուսումնասիրող գիտությունների ինստիտուտի և սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տեղեկությամբ` Վրաստանի սահմանի մոտակայքում, Հայաստանում տեղի է ունեցել երկրաշարժ:
Կենտրոնի տարածած տեղեկությամբ, երկրաշարժը տեղի է ունեցել Թբիլիսիի ժամանակով ժամը` 05:28-ին: 4.1 (ML) մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Հայաստանում, Վրաստանի պետական սահմանից 16 կիլոմետր հեռավորության վրա: