Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի խոսքերով, երկիր մուտք գործելու պայմաններում պարտադիր կարանտինային պահանջը 14 օրվա փոխարեն այսուհետ 8 օր կլինի:
«Կարանտինի օրերը կրճատում ենք, որպեսզի թեթևացնենք մեր քաղաքացիների, ինչպես նաև հյուրերի լրացուցիչ անհարմարությունը: Այս որոշմամբ մենք կրճատում ենք կարանտինի օրերի քանակը և ավելի շատ ազատություն ենք տալիս մեր քաղաքացիներին, որպեսզի ինչքան հնարավոր է շուտ և առողջ վերադառնան իրենց ընտանիքներ»,- հայտարարել է Գախարիան:
Նրա խոսքով՝ 9-րդ օրը PCR թեստի բացասական արդյունքի դեպքում քաղաքացիները կլքեն կարանտինային գոտին, սակայն 12-րդ օրը ևս մեկ PCR թեստ հանձնելու պարտավորություն կունենան: