Թբիլիսիում արտակարգ դրության չեղարկումը, որը Վրաստանում գործում էր երկու ամիս, նշեցին պարերով և հրավառությամբ: Կեսգիշերին շատերը փողոց դուրս եկան ընկերների հետ հանդիպելու և հրավառություն կազմակերպելու համար:

Դրանից անմիջապես հետո Թբիլիսիի փողոցներում սկսվեց աշխուժություն նկատվել: Շատ մասնավոր մեքենաներ և տաքսիներ անմիջապես հայտնվեցին ճանապարհներին, որոնք մինչ այդ չէին կարող աշխատել գիշերը:

Գրեթե բոլոր թաղամասերում հնարավոր էր տեսնել հրավառություն: Վրաստանում ֆեյսբուքյան հարթակի օգտատերերը շնորհավորում էին միմյանց, այն, ինչ կատարվում էր փողոցներում, նման էր Ամանորին:

Կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Վրաստանում արտակարգ դրությունը հայտարարվել էր մարտի 21-ին: Մարտի 31-ից խստացվել էին սահմանափակումները, երկրում գործում էր պարետային ժամ՝ քաղաքացիներին արգելվում էր դուրս գալ 21: 00-ից մինչև 06: 00-ն:

Հաշվի առնելով համաճարակաբանական բարենպաստ իրավիճակը, կառավարությունը որոշեց չերկարաձգել արտակարգ դրության ռեժիմը: Արտակարգ դրությունը, պարետային ժամը և մի շարք այլ սահմանափակումներ հանվել են այսօր՝ ժամը 00: 00-ից: