Այսօր՝ հունվարի 13-ին, Ախալքալաքի կրթամշակութային երիտասարդական կենտրոնում՝ ամանորյա միջոցառման ընթացքում, Վրաստանում Հայ Օգնության միության աջակցությամբ չունևոր և ծնողազուրկ ընտանիքների երեխաներին նվերներ բաժանվեցին:

HOM 4

Նվերները հանձնելուց առաջ միջոցառման կազմակերպիչները պարերի միջոցով ապահովեցին երեխաներին ամանորյա տոնական տրամադրությունը:

HOM 2

Ըստ Վրաստանում Հայ Օգնության միության ներկայացուցիչ Գայանե Պողոսյանի, այս ծրագիրը կրում է ամենամայա բնույթ և հիմնականում ուղղված է որբ, չունևոր ընտանիքների և տարբեր խրոնիկ հիվանդություններ ունեցող երեխաներին:

Ըստ նրա, ամանորյա այս ծրագիրն անցկացվում է ոչ միայն Ախալքալաքում, այլև Նինոծմինդայում, Ախալցիխեում և Բաթումիում:

HOM 5

Միջոցառմանը ներկա էր նաև Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը, ով իր խոսքում նշեց, որ բացի նախատեսված նվերներից` եկեղեցին նաև օրհնում է երեխաներին, իսկ միջոցառման ամենակարևոր մասը երեխաների հետ համատեղ աղոթքն է:

HOM 1

Միջոցառման ավարտին Ձմեռ պապը նվերներ բաժանեց բոլոր երեխաներին:

HOM 3