Ախալքալաքի շրջանի Կուլիկամ գյուղում երեք երիտասարդներ թունավորվել են գազով, նրանցից մեկը մահացել է, մյուս երկուսի վիճակը ծանր է:

Առավոտյան դեկտեմբերի 9-ին, Ախալքալաքի շրջանային հիվանդանոց են տարել կենցաղային գազով թունավորված Կուլիկամ գյուղի երեք բնակիչների: Շրջանային հիվանդանոց են հասցրել առավոտյան ժամը 10.30-ի սահմաններում:

Գազով թունավորվել են Ս.Դ. ծնված 1992 թ., Հ.Ու՝ 1987թ. և Մ.Ու.՝ 1977 թվականին: Նրանք բոլորն էլ եկել են Ռուսաստանից ազգականի հուղարկավորությանը մասնակցելու:

Ըստ գյուղացիների, նրանք երեքն էլ քնած են եղել Ս.Դ-ի տանը: Առավոտյան, երբ նրանք երկար ժամանակ չեն պատասխանել զանգերին, հարազատները սկսել են անհանգստանալ և գնացել են տուն, որտեղ նրանք քնած էին: Եվ այնտեղ նրանց գտել են անգիտակից վիճակում և անմիջապես տեղափոխել են շրջանային հիվանդանոց:

Ըստ հիվանդանոցի կառավարիչ Ալեքսանդր Թորոյանի, Մ.Ու.-ին տեղափոխել են հիվանդանոց, երբ նա արդեն մահացած էր: Երկրորդի վիճակը համեմատաբար թեթև էր, իսկ երրորդի վիճակը ծանր է: Շտապօգնության մեքենա են կանչել Ախալցիխեից ժամը 10-ից հետո, հենց այն ժամանակ երբ հիվանդանոց են հասցրել տուժածներին: Շտապ օգնության մեքենան ժամանեց Ախալքալաքի հիվանդանոց միայն 12:45 և տեղափոխեցին Ս.Դ-ին, որի վիճակը համեմատաբար թեթև էր, նրան տեղափոխեցին ժամը 14:00-ին:
reomobil
«Մյուսի վիճակը շատ ծանր է, երկու անգամ արձանագրվել է սրտի կանգ, բայց մենք ամեն ինչ արել ենք և սրտի վիճակը կայունացել է: Սակայն նրան դեռ չի կարելի տեղափոխել, մոտավորապես երկու ժամվա ընթացքում, մինչև վիճակը կկայունանա: Հիմնական բուժօգնությունը դա թթվածնի ներշնչումն է, որ թունավոր գազը դուրս գա օրգանիզմից», – ասում է շրջանային հիվանդանոցի մենեջեր Ալեքսանդր Թորոյանը:
hivandanoc
Այն բանից հետո, երբ տուժած Ս.Դ.-ին տեղափոխվեցին Թբիլիսի, եկավ երկրորդ մեքենան տեղափոխելու համար երրորդին, բայց նրան տեղափոխեցին ժամը 15:45-ին, երբ վիճակը եղել է ավելի կայուն:

Պետք է նշել, որ Ախալքալաքի շրջանային հիվանդանոցին, Վաչիան գյուղի նախկին բնակիչներից մեկը` Վաղինակ Պողոսյանը 2012 թ.-ին նվիրաբերել էր շտապ օգնության մեքենա, որը կարող է ծառայել ամբողջ տարածաշրջանին, բայց չգիտես ինչու, այն դեռ չի օգտագործվում: Շտապ օգնության մեքենայի օգտագործումը զգալիորեն կկրճատեր օգնության ցուցաբերման ժամանակը, քանի յուրաքանչյուր վայրկյանը այդ դեպքում թանկ է:
Շուշան Շիրինյան