Մգեցված ապակիներով մեքենա վարելու տուգանքը 10 անգամ ավելանում է։ Ներքին գործերի նախարարության պատրաստած օրենքի նախագիծն արդեն ուղարկվել է խորհրդարան։
Նախագծի համաձայն՝ խստացվում է մգեցված ապակիներով կամ սահմանափակ լուսանցողունակությամբ տրանսպորտային միջոց վարելու պատասխանատվությունը։ Ըստ պատժամիջոցի նախկին 50 լարի փոխարեն, տուգանքի չափը կդառնա 500 լարի։
Միաժամանակ կրկնապատկվում է նշված գործողությունը կրկնելու տուգանքը, այն կդառնա 1000 լարի։
Ընդ որում, մինչ օրենքի սահմանումը, եթե վարորդը մեկ անգամ արդեն տուգանվել է 50 լարիով, երկրորդ և պարբերաբար կրկնելու դեպքում տուգանքը կդառնա 1000 լարի։
Ներքին գործերի նախարարությունը պատրաստել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» նախատեսվող փոփոխությունների նախագիծը։ Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը կներկայացվի խորհրդարանի Բյուրոյի աշնանային նստաշրջանի առաջին իսկ նիստում։