Նոյեմբերի 25-ից 27-ը Քութաիսիում տեղի է ունեցել Ըմբշամարտի միջազգային մրցույթ, որին մասնակցել են մարզիկներ Ռուսաստանից, Հայաստանից, Վրաստանից և Ադրբեջանից։ Ախալքալաքի մարզիկները առաջնությունից վերադարձան արծաթե մեդալով:
Ախալքալաքը մրցույթին ներկայացել է 5 մարզիկով, ովքեր մարզվում են շրջանի Դիլիսկա գյուղում, մարզիչ Նորայր Կրջացյանի մոտ: Մարզիկներից Գոգորյան Հարազատը արժանացել է 2-րդ պատվավոր մրցանակին։
Այս ըմբշամարտի առաջնությունը արդեն 8-րդ անգամ է անցկացվում, այս տարի մրցույթին տարբեր երկրներից 450 մարզիկ է մասնակցել։
«Մեզ համար մեծ հաջողություն է 2-րդ մրցանակը։ Չնայած ձգտում էինք ոսկե մեդալի, սակայն արծաթը նույնպես մեծ պատիվ է միջազգային մրցաշարում»,- մեզ հետ զրույցում իր սանի հաջողությունը մեկնաբանեց Նորայր Կրջացյանը։