Ախալքալաքի մունիցիպալիտետում տեղի է ունեցել կարատեի (կումիտե) մունիցիպալ առաջնություն, որին մասնացկել է 63 մարզիկ՝ 9 գյուղից։ Առաջնությանը մասնակցել են 6-ից մինչև 17 տարեկանները ներառյալ։ Ինչպես նաև ցուցադրական ելույթներ են ունեցել կատա մարզաձևի մարզիկները։

Առաջնությունը կազմակեպել է Ախալքալաքի սպորտդպրոցի մարզիչ Սարգիս Մարգարյանը։ Նպատակն է՝ էլ ավելի զարգացնել այս սպորտաձևը Ախալքալաքում։ Իսկ առաջնության ընթացքում մրցավարներ եղել են Մարգարյանի մեծահասական աշակերտները։

3

Մրցանակային հորիզոնականները բաշխվել են հետևյալ կերպ՝

Գյուղ Մաջադիա` 12 մեդալ, 6 մարզիկ գրավել է առաջին հորիզոնական, 5 մարզիկ գրավել է երկրորդ հորիզոնական և մեկ մազիկ գրավել է երրորդ հորիզոնական։

Բուղաշեն՝ 12 մեդալ, երկու մարզիկ գրավել է երկրորդ տեղ, ևս 10 մարզիկ երրորդ հորիզոնական։

Զակ գյուղ՝ 8 մեդալ, մեկ մարզիկ գրավել է առաջին հորիզոնական, երեք մարզիկ գրավել է երկրորդ հորիզոնական և չորս մարզիկ երրորդ հորիզոնական։

Տրկնա գյուղ՝ 5 մեդալ, առաջին հորիզանական են գրավել երկու մարզիկներ, մեկ մարզիկ գրավել է 2-րդ հորիզոնական, և ևս երկու մարզիկներ գրավել են երրորդ հորիզոնական։

Գոման գյուղ՝ 4 մեդալ, մեկ մարզիկ գրավել է երկրորդ հորիզոնական, և երեք մարզիկներ գրավել են երրորդ հորիզոնական։

Բալխո գյուղ՝ 3 մեդալ, մեկ մարզիկ գրավել է առաջին հորիզոնական, երկու մարզիկ գրավել է երրորդ հորիզոնական։

Օրջա գյուղ՝ 2 մեդալ, երկու մարզիկ գրավել է առաջին հորիզոնական։

Խանդո գյուղ՝ մեկ մարզիկ գրավել է երրորդ հորիզոնական։

Տուրցխ գյուղ՝ մեկ մարզիկ գրավել է առաջին հորիզոնական։

Մասնակից 63 մարզիկներից, 12-ը աղջիկներ են։

6

Մրցումներին մասնակցել են նաև Ախալքալաքի սպորտ դպրոցի սաները, որոնց մարզում է Ռաֆայել Դարբինյանը։ Նրանք հանդես են եկել КАТА մարզաձևում։

Էդգար Պարակեսիկյանը հանդես է եկել ցուցադրական ելույթով։ Մարզիկները զբաղեցրել են հետևյալ մրցանակային տեղերը․ Ութից տաս տարեկանների տարիքային խմբում առաջին տեղ է գրավել Գրիգոր Վարդևանյանը, երկրորդ տեղ է զբաղեցրել Արարատ Աբելյանը, իսկ երրորդ տեղ՝ Արման Աբելյանը։ 11-12 տարեկաննրեի տարիքային խմբում առաջին տեղ է գրավել Էդգար Պարակեսիկյանը, երկրորդ տեղ է զբաղեցրել Մելանիա Վարդևանյանը Արարատ Աբելյանը, իսկ երրորդ տեղ՝ Գրիգոր Վարդևանյանը։ 11-12 (աղջիկներ) տարեկաննրեի տարիքային խմբում առաջին տեղ է զբաղեցրել Մելանիա Վարդևանյանը։

5

Առաջնությունը կազմակերպվել է Ախալքալաքի քաղաքապետարանի ֆինանասական և կազմակերպչական աջակցությամբ։