2019 թվականի հունվարի 1-ից մինչև այսօր ամբողջ երկրի տարածքում արձանագրվել է ապօրինի ծառահատման 3 576 փաստ, որից 199-ը պարունակում է քրեական հանցագործության նշաններ:
Շրջակա միջավայրի պահպանության և Գյուղատնտեսության նախարարության աշխատակիցներն ամենամեծ թվով ապօրինի փայտահատման և արդյունահանման դեպքերը հայտնաբերել են Կախեթի շրջանում՝ 1415:
Սամցխե-Ջավախքում հայտնաբերվել է 422 դեպք, Աջարիայում՝ 372, Իմերեթի՝ 438, Քվեմո-Քարթլիում՝ 300, Սամեգրելո՝ 193, Շիդա-Քարթլի՝ 211, Մցխեթա-Մթիանեթի՝ 56, Գուրիա՝ 51, Ռաճա-Լեչխումի՝ 9:
Այս տարի Թբիլիսիում Բնապահպանական վերահսկողական մարմինը բացահայտել է ապօրինի փայտանյութ տեղափոխելու 16 փաստ:
Ընդհանուր առմամբ, ապօրինի արտահանվել է 21 100 խ/մ փայտանյութ: Նույն ժամանակահատվածում հայտնաբերվել է ծառահատումների տեխնիկական կանոնակարգի 551 խախտում, վերացվել է 225 չգրանցված անտառահատումներ:
Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է անցկացնում Վրաստանի քրեական օրենսգրքի 303-րդ հոդվածի (ծառերի և թփերի ապօրինի հատումներ) համաձայն: