Հունիսին, Վրաստանում գնաճը կազմել է 6,1%, 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Այս մասին ասված է Ազգային վիճակագրության ծառայության «Սաքստատ» (Վրացստատ) կայքում տեղադրված նյութերում:
Տարվա ընթացքում ամենից շատ աճել են սննդի և ոչ ալկոհոլային խմիչքների գները` 13,6%-ով, ինչպես նաև «կահույք, կենցաղային ապրանքներ և տան խնամք» կատեգորիայում` 9,6%:
Ամենաշատը՝ տարեկան մակարդակով գնաճն անդրադարձել է պարենային ապրանքների գների վրա՝ 4,15 տոկոսային կետ: Եթե խոսենք հատուկ ենթախմբերի մասին, տարվա ընթացքում առավել թանկացել են՝ մրգերի և խաղողի (46,5%), պանրի, կաթի և ձվի (17,2%), կարագի և յուղերի (13,5%) գները, մսի և մսամթերքի գները (13,1%), շաքարավազի, ջեմի և այլ քաղցրավենիքի (12,6%), ինչպես նաև հացի և հացաբուլկեղենի (10%):
«bm.ge»-ի փոխանցմամբ, 2019 թվականի հունիսի համեմատ Վրաստանում հնդկաձավարը թանկացել է 122,8%-ով, խնձորը` 95,6%-ով, կիտրոնը` 49,8%-ով, կանաչ լոբին` 48,9%-ով, իսկ սխտորը՝ 47,4%-ով:
Տարբեր ապրանքների և ծառայությունների ոլորտում գները թանկացել են 11%-ով: Սա գնաճի տարեկան մակարդակի վրա արտացոլվել է 0,60 տոկոսային կետի տեսքով:
Մեկ տարվա ընթացքում ծխախոտի և ոգելից խմիչքների գները թանկացել են 2,8%-ով, կոշիկի և հագուստի գները` 5,6%-ով: Հյուրանոցների և ռեստորանների տարածքում գրանցվել է 7,8% գնաճ, իսկ հանրային ծառայությունների ոլորտում` 3,2%:
2019 թվականի հունիսի համեմատ գների անկում նկատվում է միայն երկու կատեգորիայում` ժամանց, զվարճանքի և մշակույթի (-1.1%) և տրանսպորտ (-8.6%): Առաջին հերթին, այդ թվերը դարձան քաղաքացիների շարժունակության նվազեցման հետևանք` կորոնավիրուսի համավարակից առաջացած սահմանափակումների ֆոնին:
2020 թվականի հունիսին գնաճի ամսական մակարդակը կազմել է -1.4%: Առանց հաշվի առնելու ծխախոտի ամսական գնաճը՝ կազմել է 6.2%, իսկ տարեսկզբին գները աճել են 6.6%-ով: