Վրաստանի Ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության՝ քիմիական, կենսաբանական, ռադիացիոն եւ միջուկային անվտանգության ծառայությունների աշխատակիցները տակտիկական դաընթացներ են անցնում՝ տուժածներին օգնություն ցուցաբերելու համար:
Վարժանքը տեղի է ունենում ԱՄՆ-ի Պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալության (DTRA) մասնագետների աջակցությամբ:
Նախապատրաստական դասընթացը նախատեսում է վրաց մասնագետների վերապատրաստումը՝ առաջնային բուժօգնության ցուցաբերման տեսանկյունից:
«Կցանկանայի շնորհակալություն հայտնել ամերիկացի գործընկերներին՝ տարիներ շարունակ կատարած իրենց աշխատանքի համար: Մենք շատ կարեւոր ծրագրեր ունենք, որպեսզի մեր անձնակազմը լինի ավելի պատրաստված, որպեսզի հաղթահարենք տեխնոգեն վտանգները, ինչը շատ կարեւոր է միջազգային անվտանգության ապահովման տեսանկյունից», – նշել է Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության պետի առաջին տեղակալ Լեւան Գերսիաշվիլին:
DTRA-ի կողմից կազմակերպված ծրագրին մասնկացում են նաև տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ:
Նախագծի շրջանակներում՝ քիմիական, կենսաբանական, ճառագայթային եւ միջուկային անվտանգության սարքավորումները կփոխանցվեն վրացական կողմին:
Վարժանքները ներառում են ինչպես տեսական, այնպես էլ գործնական դասընթացներ եւ դրանք կտեւեն հինգ օր:
Նյութը՝ Interpressnews.ge-ի