Աշխարհի Գավաթի խաղարկության եզրափակչի թայ-բրեյքում Լևոն Արոնյանը 2-0 հաշվով հաղթել է Դին Լիժենին և հռչակվել Աշխարհի Գավաթակիր:

Աշխարհի Գավաթի խաղարկությունն անցկացվում է սեպտեմբերի 2-28-ը: Արոնյանը միակ շախմատիստն է, ով հաղթել է աշխարհի Գավաթի խաղարկությունում երկու անգամ:

Մրցաշարն անցկացվում էր նոկաուտ համակարգով՝ մրցախաղում պարտվողը դուրս էր մնում հետագա պայքարից: Խաղարկությանը մասնակցում էին 128 շախմատիստ: Աշխարհի գրեթե բոլոր ուժեղագույն շախմատիստները՝ Մագնուս Կարլսենը, Լևոն Արոնյանը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Ուեսլի Սոն, Վլադիմիր Կրամնիկը, Հիկարու Նակամուրան, Շահրիյար Մամեդյարովը, Ալեքսանդր Գրիշչուկը, Վիշվանաթան Անանդը, Դին Լիժենը, Յու Յանյին, Սերգեյ Կարյակինը, Անիշ Գիրին, Վեյ Յին, Լի Չաոն, Ռադոսլավ Վոյտաշեկը, Յան Նեպոմնյաշչին, Պյոտր Սվիդլերը,Պենտալա Հարիկրիշնան, Մայքլ Ադամսը, մասնակցում էին մրցաշարին:

Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում 1.600.000 ԱՄՆ դոլար: Համաձայն ՖԻԴԵ-ի կանոնադրության` Աշխարհի Գավաթում 1-ին և 2-րդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու հավակնորդների մրցաշարին:

Նշենք, որ շախմատի աշխարհի գավաթի առաջնությունն ընթանում էր Թբիլիսիում: Աշխարհի Գավաթի խաղարկությունն անցկացվում է սեպտեմբերի 2-28-ը: Արդեն սեպտեմբերի 28-ին Թբիլիսիի քաղաքային խորհրդի շենքում տեղի կունենա մրցաշարի փակման հանդիսավոր արարողությունը։