Լեհաստանում կայացած քիքբոքսինգի Եվրոպայի բաց առաջնությունից Ախալքալաքի մարզիկները մեդալներով են վերադարձել:

Վարշավա քաղաքում փետրվարի 27-ից մինչև մարտի 5-ը կայացած մրցաշարին Ախալքալաքից և Նինոծմինդայից մասնակցել են թվով 12 մարզիկներ: Մեր մարզիկները Եվրոպայում գրավել են՝ 4 առաջին տեղ, 4 երկրորդ տեղ, 1 երրորդ տեղ:

Մարզիչ Սերգեյ Տոնականյանի գլխավորությամբ, առաջին տեղ են գրավել՝ Սարգիս Տոնականյանը (12), Մհեր Տիտոյանը (13), Շուռա Դարբինյանը (14) և Արտյոմ Քամալյանը (15): Երկրորդ տեղ են զբաղեցրել՝ Էդուարդ Ղազարյանը, Անդրանիկ Դիլանյանը և Իգիթ Կյուրեղյանը:

sport1

Մեր մարզիկների մասնակցությունը Եվրոպայի առաջնությանը հնարավոր է դարձել Ախալքալաքի Սպորտային մարզահամալիրի տնօրեն Ատոմ Էլիզբարյանի, քաղաքապետարանի և «Ռուսլան» ընկերության տնօրեն, բարերար Էդգար Արամյանի օգնությամբ:

Ծնունդով Ծալկայից Էդգար Արամյանը աշխատանքային գործնեություն է ծավալում Ռուսաստանում և մշտապես ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Ջավախքի սպորտսմեններին:

sport2

Հավելենք, որ Լեհաստանում կայացած քիքբոքսինգի բաց առաջնությունից Վրաստանը 14 մասնակից պետությունների մեջ հայտնվել է երկրորդ տեղում՝ գրաված մեդալների քանակով:

sport3