Հոկտեմբերի 6-ին՝ Երևանում անցկացվեց MMA և K1 միջազգային առաջնություն: Նաիր Մելիքյանը Ջավախքից, ով հանդես էր գալիս Հայաստանի դրոշի ներքո մրցակցին տեխնիկական նոկաուտի է ենթարկել:
Հոկտեմբերի 5-6-ը, Երևանի Դինամո մարզահամալիրում անցկացվեց MMA և K1 միջազգային առաջնություն: Առաջնության մասնակցում էին ինչպես տարբեր ակումբների մարզիկներ, այնպես էլ տարբեր երկրների՝ Ուկրաինա, Իրան, Ռուսաստան, Հայաստան և Վրաստան։
Նաիր Մելիքյանը ներկայացնում էր Հայաստանը, իսկ Ֆարհատ Շահեյը՝ Իրանը: Իրանցի մարզիկը երկրորդ ռաունդից հետո հրաժարվել է մենամարտել: Արդյունքում Նաիր Մելիքյանը տեխնիկական նոկաուտի է ենթարկել մրցակցին:
Ներքևում կարող է դիտել Նաիր Մելիքյանի և Ֆարհատ Շահեյի մենամարտը.
2019 թվականի փետրվարի 24-ին Երևանում առաջին անգամ կայացած խառը մենամարտերի MIX Fight մրցաշարում Վրաստանը ներկայացնող Նաիր Մելիքյանը 20 վայրկյանում առավելության հասավ մրցակցի նկատմամբ և բացարձակ հաղթանակ գրանցեց:
2018-ի փետրվարին նա նվաճեց չեմպիոնի գոտին Հայաստանում կայացած առաջնությունում, որտեղ հաղթանակի համար պայքարում էին Հայաստանի, Վրաստանի և Իրանի իսլամական հանրապետության մարզիկները:
2017 թվականի հուլիսին Բաթումիում անցակացվող World martial arts festival – ին (Համաշխարհային մարտարվեստի փառատոն) Նաիր Մելիքյանը նվաճել էր իր առաջին գոտին:
Նաիր Մելիքյանը քիք-բոքսինգ մարզաձևում չեմպիոն է ճանաչվել նաև 2013, 2014, 2015, 2016 թվականներին Վրաստանի և միջազգային տարբեր մրցաշարերում։