Դեկտեմբերի 21-22-ը՝ Ախալքալաքի մարզահամալիրում անցկացվեց «Open Ախալքալաք» կարատեի առաջնությունը, որին մասնակցում էին մարզիկներ ոչ միայն Ախալքալաքից, այլև Վրաստանի տարբեր շրջաններից: Առաջնությունում հաղթողներ շատ կան:
Առաջնությանը մասնակցում էին մոտ 150 մարզիկներ Վրաստանի տարբեր շրջաններից:
Կարատեի առաջնության պատվավոր հյուրերի թվում էր նաև Վրաստանի կարատեի ֆեդերացիայի նախագահ Կախա Բասիլիան, ով առաջին անգամը չէ, որ ներկա է գտնվում Ախալքալաքի կարատեի առաջնությանը:
Իր ելույթի ընթացքում Նախագահը շնորհակալություն հայտնեց բոլոր մարզիչներին և մարզիկներին՝ ցուցաբերած լավ արդյունքների համար ինչպես Վրաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում:
«Հուսով եմ, որ ապագայում մենք կունենանք ոչ միայն աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ, այլև օլիմպիական չեմպիոններ», – ասաց Կախա Բասիլիան: