Ախալքալաքի «Աբուլը» 5։2 հաշվով հաղթեց «Դինամո Սոխումիին»։ Խաղը կայացել է երեկ՝ սեպտեմբերի 24-ին, Թբիլիսիում։

Գոլի հեղինակ են դարձել՝ Ռոմիկ Ճորուխյանը, Ռաֆայել Դարբինյանը, Աղաս Պալոյանը և Արթուր Փեշտմալջյանը։

Սեպտեմբերի 30-ին «Աբուլը» կխաղա սեփական դաշտում՝ Ախալքալաքի կենտրոնական մարզադաշտում, «Նորչի Դինամոյի» հետ։

Խաղերը տեղի են ունենում տարածաշրջանային լիգայի շրջանակներում։ Այժմ թիմը մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 7-րդ տեղը։