Այսօր ժամը 19:00-ին Ուկրաինայի Խարկով քաղաքում բռնցքամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ախալքալաքցի Օթար Երանոսյանը Եվրոպայի մեծահասակների առաջնությունում հանդես կգա Վրաստանի դրոշի ներքո և հաղթանակի դեպքում նա կմասնակցի Համբուրգում կայանալիք աշխարհի առաջնությանը։

Ուկրաինայում կայանալիք առաջնությունում Վրաստանի հավաքականի լիդեր Օթար Երանոսյանը հանդես կգա 60 կիլոգրամ քաշային կարգում, առաջնության եզրափակիչ փուլը կլինի ամսի 24-ին։ Ախալքալաքի մարզիկը Ուկրաինա է գնացել ամսի 14-ին և միայն այսօր երեկոյան պարզ կլինի, թե արդյոք Օթար Երանոսյանը կմասնակցի աշխարհի չեմպիոնատին։

Օթարի հետ Ուկրաինայում են գտնվում հավաքականի գլխավոր մարզիչ Լաշա Դունդուան, մարզիչ Թեմուր Օչիգավան և Վրաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Դավիթ Ծիկլաուրին։