Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղի (Կումուրդո) ճանապարհների ասֆալտապատումը շարունակվում է: Շինարարությունում հիմնականում աշխատում են դրսից եկածները, տեղացիները համաձայն չեն առաջարկվող գնին:

Գումբուրդո գյուղի ճանապարհի ասֆալտապատման նախապատրաստական աշխատանքները ընթացքի մեջ են: Ներկա պահին ավարտվում են ճանապարհի մանրախճով պատման աշխատանքները և դրան զուգահեռ գյուղի մեջ, ճանապարհի երկու կողմերում կառուցվում են բետոնե ջրանցքներ:

Ճանապարհի ասֆալտապատումը կատարում է «Արալի» ընկերությունը: Ըստ ինժեներ Մալխազ Ակոպաշվիլիի, շինարարությունում աշխատում է 15 մարդ: Բոլոր աշխատողները Ախալցխայից են:

«Տեղացիներին մեր պայմանները չեն գոհացնում: Մենք բանվորներին վճարում ենք օրական 20 լարի: Նրանք համարում են վճարը քիչ և չեն ուզում աշխատել», – ասում է Մալխազ Ակոպաշվիլիին:

Բոլոր աշխատողները ամեն օր երեկոյան գնում են Ախալցխա, իսկ առավոտյան գալիս: Տրանսպորտը ապահովում է ընկերությունը:

Հավաքված գյուղի բնակիչներից մեկը մեր հարցին պատասխանեց հետևյալ կերպ.

«20 լարին շատ քիչ է: Ոչ, ես չունեմ աշխատանք, զբաղվում եմ գյուղի աշխատանքով: Կարտոֆիլը բեռնում, տեղափոխում են դաշտ 40 լարիի, իսկ այստեղ ամբողջ օրը աշխատում ես 20 լարի ստանալու համար: Մարդիկ 40 լարի երեք ժամում են աշխատում», – ասում է Արթուր Գալոյանը:

Մալխազ Ակոպաշվիլիին վստահեցրեց, որ մինչ սեպտեմբեր նրանք աշխատանքները կավարտեն:

gimbird2

Շուշան Շիրինյան