Կուլիկամ գյուղում տուն են թալանել: Տանն ամեն ինչ թափթփված է, ըստ երևույթին, գողերը ինչ-որ բան են փնտրել: Ըստ տեղացիների՝ տանից տարել են 15 000 լարի, գրանցված 2 զենք: Տեղում աշխատում են ոստիկանության աշխատակիցները: Մի քանի ամիս է, ինչ սեփականատերերը տանը չեն:

Անցած աշնանից ի վեր տանտերերը մեկնել են Կրասնոյարսկ՝ իրենց երեխաների մոտ և դեռ չեն վերադարձել՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Տանտերերը տեղում չեն, բայց բարեկամները 2-3 օրը մեկ պարտադիր բացում են տան դռները, օդափոխում, ստուգում, արդյո՞ք ամեն ինչ կարգին է:

«Կողոպուտը տեղի է ունեցել կա՛մ այսօր գիշերը, կա՛մ նախորդ գիշեր, մինչ այդ տունը ստուգելու համար բացվել է», – ասում է գյուղի բնակիչը և թալանված տան սեփականատերերի բարեկամը:

Հետաքրքիրն այն է, որ, ըստ նրա, հետաքննությունը շարունակվում է 5-6 ժամ, բայց ոչ մի կերպ չեն կարողանում պարզել, թե որտեղից են մտել գողերը, ոչ պատուհանները, ոչ էլ դռները կոտրած չեն:

Համագյուղացին պատմում է, որ տանն ամեն ինչ տակնուվրա է արված, դեռ պարզ չէ, թե կոնկրետ ինչ են տարել, սակայն բարեկամները նկատել են, որ 15 000 լարին և գրանցված 2 զենքը չկան:

Ոստիկաններն աշխատում են տեղում, ընթանում է նախաքննություն: Գործը հարուցվել է Վրաստանի քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածի 1-ին մասով, ինչը նշանակում է՝ «Ապօրինի կերպով զենքի պահում կամ յուրացում (բացառությամբ որսորդական հրազենի (հրացաններ)), դրանց բաղադրիչ մասերը՝ զինամթերք, պայթուցիկ միջոցներ կամ պայթուցիկ նյութեր»: Կատարված հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից մինչև յոթ տարի:

Հարկ է նշել, որ Ախալքալաքում՝ անցած տարիներին տեղի ունեցած մի շարք գողություններից հետո, երբ 1-2 ամսվա ընթացքում տեղի էր ունենում 1 դեպք, հիմա արդեն անկանոն ներխուժման ճանապարհով այլ մարդկանց ունեցվածքին տիրանալու նպատակով գողությունները տեղի են ունենում յուրաքանչյուր 3-4 ամիսը մեկ: Վերջին անգամ՝ Ախալքալաքում, 2020-ի հունվարին թալանել էին մի ֆերմերի տուն, իսկ անցյալ 2019 թ-ի աշնանը բժշկի տուն: Վերջին երկու դեպքերում էլ գողերը չեն հայտնաբերվել: