Թոշակային տարիքի մանկավարժների համար մշակված ծրագրի երկրորդ հնարավորությունից օգտվել է 1600 մանկավարժ: Խոսքը վերաբերում է երկու տարվա աշխատավարձի չափով դրամական պարգևին, որը թոշակային տարիքի մանկավարժները ստանում են իրենց կամքով լքելով կրթական համակարգը:
Այսպիսով, պաշտոնական տեղեկատվությամբ առաջին փուլում համակարգը լքել է 6450 մանկավարժ, իսկ այժմ դեռ 1600, այսինքն շուրջ 8050 թափուր տեղ է գրանցվել Վրաստանի դպրոցներում, սակայն նախարարությունից մինչև այսօր հստակ չեն հայտարարում՝ ինչքանով է լրանում այս տեղերը՝ թե՛ գործող և թե՛ նոր մանկավարժներով:
Ինչ վերաբերում է գումարին, նախարարության փոխանցմամբ այժմ ընթանում են հաշվարկներ և գերատեսչությունը աշխատում է, որպեսզի աշնանը համակարգից դուրս գալու ցանկություն հայտնողները մինչև տարեվերջ ստանան դրամական պարգևը:
Կենսաթոշակառու մանկավարժները կարող են ստանալ 2 տարվա աշխատավարձը
Վրաստանի դպրոցներից 6000 թոշակառու ուսուցիչ է հեռացել
Վրաստանի դպրոցներում աշխատում է 16 406 կենսաթոշակառու ուսուցիչ
Վրաստանի դպրոցներում աշխատում է 16 406 կենսաթոշակառու ուսուցիչ
Նյութը՝ Ալիք մեդիայից