Երևանում գործող Ուսանողի Տունը հունիսի սկզբին ընդունելություն կհայտարարի այն ուսանողների համար, ովքեր սովորում են առաջին կամ երկրորդ կուրսում, և ապրում են Երևանից 60 կամ ավելի կիլոմետր հեռավորության վրա, խոսքը վերաբերվում է ոչ միայն ՀՀ մարզերի ուսանողներին, այլ նաև Ջավախքի:
Ուսանողի Տունը ոչ ֆորմալ կրթություն ստանալու, մարզային զարգացմանը նպաստող, կացություն ապահովող և արժեքավոր կապեր ստեղծող հաստատություն է, որի պատմությունը սկսվել է դեռ 2019-ին, երբ առաջացել է գաղափարը, որի հիմնադիրն է Մհեր Մկրտչյանը:
Մհերի խոսքով, երիտասարդներն ուսման նպատակով գալով մեծ քաղաք բախվում են բազմաթիվ խնդիրների, որոնցից են ինչպես կացության, այնպես էլ ոչ ֆորմալ ուսում ստաանլու խնդիրը: Ուսանողի տունը փորձում է լուծել այս երկու խնդիրները միաժամանակ:
«Նախապատրաստական աշխատանքներն ավարտելու համար պահանջվեց մոտ 2 տարի, և Ուսանողի Տունն իր դռները պաշտոնապես բացեց 2021 թվականին: Մեզ մոտ ուսանողները հնարավորություն են ստանում հանդիպել հաջողության հասած տարբեր գործարարների հետ, ովքեր կիսվում են իրենց փորձով: Ծրագրի շրջանակներում մարզերում, բացվել են երիտասարդական կենտրոններ: Շնորհիվ Ուսանողի տան երիտասարդները իրականացնում են տարբեր գործառույթներ իրենց շրջաներում, նպաստելով իրենց շրջաների զարգացմանը», – նշում է Ուսանողի տան հիմնադիր Մհեր Մկրտչյանը:
Jnews-ը պարզել է, որ Ուսանողի տանն ապրելու համար Ջավախքից գրանցվել և ընդունելությանը մասնակցել են երեք ուսանողներ: Սակայն նրանցից ոչ ոքի չի հաջողվել հաղթահարել ընդունելության 3 փուլերը:
Ուսանողի տուն ընդունվելու համար ուսանողը պետք է հաղթահարի ընդունելության երեք փուլ: Նախ պետք է գրանցվի օնլայն հարթակում, ապա Երևանում անցնի գրավոր հարցերի պատասխանման և հարցազրույցի փուլըը:
Ստելլան, ով Ուսանողի Տան համակարգման թիմից է, նշում է՝ տեխնիկական գլխավոր նախապայմանն ապրելու վայրն է, ուսանողը պետք է ապրի Երևանից 60 կամ ավելի կիլոմետր հեռավորության վրա: Բնակության վայրից զատ, ուսանողները պետք է կրեն գալափարը և պատրաստ լինեն ապրելու Ուսանողի Տանը, քանի որ Ուսանողի Տունը հանրակացարան չէ, այլ կրթական հաստատություն, որտեղ ստացած գիտելիքները ուսանողները պետք է փոխանցեն իրենց համայքի երիտասարդներին և աշխատեն իրենց համայնքների զարգացման ուղղությամբ:
«Ունենանլով սահմանափակ տարածք, ընդունելությունն անցկացվում է բավականին խիստ պայմաններով: Փորձում ենք հնարավորինս ընտրել համապատասխան ուսանողների: Ըստ մեր ծրագրի՝ ուսանողները մեզ մոտ կարող են ապրել մեկ տարի ժամկետով, որից հետ կախված նրա դրսևորած ակտիվությունից և ունեցած անձնային աճից, որոշվում է, նա կշարունակի ապրել ՈՒսանողի Տանը թե՞ ոչ», – ասում է Ստելլա Ավետիքյանը:
Լոռու մարզի Սանահին գյուղից Աղունիկն արդեն մեկ տարի է ապրում է Ուսանողի Տանը: Նա նշում է՝ Ուսանողի Տունը փոխել է իր կյանքը, այն դարձնելով ավելի հետաքրքիր: Աղունիկին արդեն հաջողվել է իր համայնքում երիտասարդական կենտրոն բացել:
«Այստեղ շատ հետաքրքիր է, կարող եմ ասել, որ ապրում ենք համայնքով, ունենք հնարավորություն բարձրաձայնելու մեր համայնքային խնդիրները, որը հետո քննարկում ենք և փորձում գտնել լուծման տարբերակներ: Սկզբնական շրջանում բավականին դժվար էր, քանի որ շատերի համար անընդունելի էր, որ ես պետք է տարբեր տեղերից եկած ուսանողների հետ ապրեմ, որ պետք է այստեղից մեկնեմ արտերկիր, ինչը աբսուրդ էր: Չնայած այդ ամենին ինձ հաջողվեց կոտրել կարծրատիպերը և հիմա մեր համայնքում բոլորը գիտեն, որ Ուսանղի տանը պատրաստում են մարդկանց, ովքեր ունակ կլինեն փոխել իրենց համայնքի կյանքը, այն դարձնելով ավելի լավը», – պատմում է Աղունիկը:
Ընդունելութան և նորություների մասին տեղեկանալու համար կարող եք հետևել Ուսանողի Տան պաշտոնական ֆեյսբուքյան էջին: