Ջավախքում Քննադատական մտածողության դպրոցի ծրագիրը հնարավոր է դարձել «Աջակցություն Վրաստանում հավասարության, համերաշխության և սոցիալական խաղաղության» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Սոցիալական արդարության կենտրոնի կողմից Վրաստանում Շվեյցարիայի դեսպանատան աջակցությամբ:

Քննադատական մտածողության դպրոցի մասնակից կարող են դառնալ Ջավախքի տարածաշրջանի (Նինոծմինդա, Ախալքալաքի, Ախալցիխեի) երտասարդները, ովքեր հետաքրքրված են քաղաքական ակտիվությամբ, ակտիվիստները, համայնքի լիդերները և շրջանում բնակվող երիտասարդները, ովքեր ունեն շահագրգռվածություն և պատրաստակամություն՝ կառուցելու ժողովրդավարական, հավասարազոր և համերաշխության վրա հիմնված հասարակություն։

Քննադատական մտածողության դպրոցը կիսակադեմիական և քաղաքական տարածք է, որի նպատակն է կիսել քննադատական գիտելիքները երիտասարդ ակտիվիստների և համայնքի լիդերների հետ, ովքեր հետաքրքրված են սոցիալական արդարությամբ, հավասարությամբ և ժողովրդավարությամբ, և ստեղծել կոլեկտիվ դատողությունների և ընդհանուր գործողությունների հարթակ:

Ուսումնական ծրագրի շրջանակներում կլինեն տեսական դասախոսություններ/քննարկումներ: Ինչպես նաև նախատեսված է սեմինարների շարք անցկացնել կոլեկտիվ մոբիլիզացիայի, սոցիալական փոփոխությունների դեմ պայքարի ռազմավարությունների և գործիքների վերաբերյալ:

. տեսական դասախոսություն/քննարկում
. այցելություններ/հանդիպումներ տարբեր մարզերում
. ընթերցանության գիրք/հոդված ընթերցման շրջանակ
. գործնական սեմինարներ
. դպրոցի կողմից ծրագրված հանդիպումների կազմակերպչական մանրամասներ
. դպրոցի մասնակիցների առավելագույն թիվը՝ 25
. դասախոսությունների և սեմինարների քանակը՝ 20
. դասախոսության տևողությունը՝ 8 ժամ (ամսական 2 հանդիպում)
. դասախոսությունների տևողությունը՝ 6 ամիս (հուլիս-դեկտեմբեր)
. դասախոսությունների հիմնական վայրը՝ Նինոծմինդա, Թբիլիսի

Դպրոցում սովորելու հնարավորություն կընձեռվի բարձրագույն կրթություն ունեցող կամ ավարտական կուրսի 20-ից-35 տարեկան ուսանողներին/երտասարդներին։

Նրանք, ովքեր ցանկանում են մասնակցել քննադատական քաղաքականության դպրոցին, ապա կարող են ինքնակենսագրություն և կոնտակտային տվյալներ մինչև հունիսի 30-ը՝ tigran.tarzyan@socialjustice.org.ge էլեկտրոնային հասցեին:

Դպրոցի մասնակիցները պետք է մասնակցեն դասախոսության ժամերի առնվազն 80%-ին: Սոցիալական արդարության կենտրոնն ամբողջությամբ հոգում է մասնակիցների տրանսպորտային ծախսերը։ Հանդիպումների ժամանակ կապահովվի հայերեն լզվի թարգմանությունը։

Սոցիալական արդարության կենտրոնը Վրաստանում նմանատիպ քննադատական քաղաքականության դպրոցներ կազմակերպելու լավ փորձ ունի՝ Թբիլիսիում, Մառնեուլիում, Աջարիայում և Պանկիսիում։