Վրաստանի դպրոցներում աշխատող 64 329 ուսուցիչներից 16 406-ը կենսաթոշակառու են։ Այս մասին interpressnews-ին հայտնել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխեիլ Բատիաշվիլու տեղեկատվությամբ, այս փուլում ուսուցչի մրցանակ ստանալու ցանկություն է հանձնել 6000-ից ավելի ուսուցիչ։
Ախալքալաքի դպրոցներից ավելի քան 162 կենսաթոշակառու ուսուցիչ կհեռանա
Կենսաթոշակառու մանկավարժները կարող են ստանալ 2 տարվա աշխատավարձը
Հատկանշական է, որ կենսաթոշակառու ուսուցիչների մրցանակի տեսքով ստանալիք գումարը հասնում է մի քանի տասնյակ միլիոն լարիի։ Այն ուսուցիչների համար, ովքեր արդեն ցանկություն են հայտնել ուսուցչի մրցանակ ստանալու: Իսկ գումարի փոխանցումը կսկսվի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։