Վրաստանի կառավարության որոշմամբ՝ մանկապարտեզները կբացվեն հոկտեմբերի 1-ից, իսկ դպրոցները՝ սեպտեմբերի 15-ից:
«Դպրոցները կբացվեն սեպտեմբերի 15-ին, իսկ հոկտեմբերին՝ երկշաբաթյա ընդմիջումից հետո, կբացվեն մանկապարտեզները», – ասել է օպերատիվ շտաբի պետ Ալեքսանդրե Խոջևանիշվիլին՝ Կառավարության համակարգող խորհրդի ճեպազրույցում:
Ավելի վաղ Թբիլիսիի քաղաքապետարանի Մանկապարտեզների գործակալության ղեկավար Կախաբեր Ղվանցելաձեն հայտարարել էր, որ Թբիլիսիի մանկապարտեզներում ուսումնական տարին նախատեսվում է սկսել սեպտեմբերի 14-ին: Այնուամենայնիվ, սա վերջնական որոշումը չէր:
Վրաստանի Առողջապահության նախարարությունը նաև հայտնում է, որ առաջիկայում կհրապարակվի հանձնարարականների և կանոնների ցանկ, որոնց պետք է հետևեն մանկապարտեզները: