Ախալքալաքի մունիցիպալիտետը 12 500 լարի կտրամադրի “Սամցխե-Ջավախքի զբոսաշրջության կառավարում” կազմակերպությանը, որպեսզի այն օգնի տարածաշրջանում ստեղծել զբոսաշրջության զարգացման մոդել և մունիցիպալիտետը ճանաչելի դարձնելու համար:

Երեկ՝ դեկտեմբերի 16-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի բյուջետա-ֆինանսային հանձնաժողովը քննարկեց 2019 թվականի բյուջեի վերջին փոփոխությունները: Կետերից մեկը նախատեսում է դրամաշնորհ ոչ կոմերցիոն “Սամցխե-Ջավախքի զբոսաշրջության կառավարում” կազմակերպությանը 12.500 լարիի չափով:

Մունիցիպալիտետն այս կազմակերպության հետ նոյեմբերի 8-ին հուշագիր է կնքել, որի համաձայն նրանք պետք է մունիցիպալիտետում զբաղվեն զբոսաշրջության զարգացման հարցերով:

Կազմակերպությունը տարածաշրջանային է և գործում է շրջանի բոլոր մունիցիպալիտետների համար:

«Կազմակերպությունը ստեղծվել է ողջ տարածաշրջանի կողմից և զբաղվելու է զբոսաշրջության զարգացմամբ: Ես չգիտեմ, թե որքան գումար է ծախսվել, արդեն կան աշխատողներ ովքեր զբաղվում են դրանով: Նրանք պետք է կազմեն տուրիստական ​​երթուղիներ, բուկլետներ, ցուցատախտակներ:Աշխատանքներն արդեն սկսվել են և կարող են ավարտվել հաջորդ տարվա նոյեմբերին: Աշխատանքները կարգավորվում են տարածաշրջանի մասշտաբով », – ասաց Ախալքալաքի մունիցիպալիտետի փոխքաղաքապետ Արմեն Մառանգոզյանը: