2019 թվականին Ախալքալաքի մունիցիպալիտետի բյուջեի վերջին փոփոխության ընթացքում մեկ նախագծի իրականացումը չեղարկվել է, փոխարենն ավելացվել է 13 կետ ենթակառուցվածքների և այլ ծախսերի համար:
Բյուջեում կատարված վերջին փոփոխության ընթացքում, 2019 թվականի նոյեմբերի 12-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոն որոշում է կայացրել մարզադաշտում վազքուղի կառուցելու համար նախատեսված 174016 լարի գումարը հատկացնել այլ ծախսերի համար: Այս գումարից 145810 լարի արդեն հատկացվել է 13 այլ ենթակառուցվածքային և այլ նախագծերի համար, իսկ մնացած 38206 լարին ավելացվել է փոխադրված մնացորդի վրա:
2019 թվականի բյուջեի փոփոխությունների համաձայն, նոր նախատեսված ծախսերը հետևյալն են:
– 4975 լարի հատկացվել է Ախալքալաքի փակ լողավազանի ջեռուցման համակարգի ռադիատորները փոխելու համար
– Կիրովական գյուղում խմելու ջրի համակարգի մաքրման համար հատկացվել է 4130 լարի
– 4955 լարի՝ Դադեշ գյուղի խմելու ջրի մաքրման համար
– 4957 լարի՝ Դիլիսկա գյուղի շախմատի դպրոցի վերականգնման համար
– Քաղաքապետարանի շենքի զուգարանի վերականգնման համար հատկացվել է 514 լարի
– 3760 լարի՝ քաղաքապետարանի էլեկտրամատակարարման ցանցի նորացման համար
-2000 լարի հաստատվել է «Մեսխեթյան դրամատիկական թատրոնի» ներկայացման տոմսերի վճարման համար, որը ելույթ է ունենալու Ախալքալաքի մշակույթի տանը:
– Մերենիա գյուղի համար հատկացվել է 18 840 լարի, որպեսզի գյուղի ծիսակատարությունների տան համար սեղաններ և աթոռներ ձեռք բերվեն
– Սուլդա գյուղի մանկապարտեզի համար կահույք և այլ իրեր գնելու համար հատկացվել է 15 288 լարի
– 10 000 լարի հատկացվել է Ախալքալաքի մարզահամալիրի մարզիկների գործուղումների համար
– 3000 լարի սուբսիդիայի տեսքով ավելացվել է Ախալքալաքի Հանրային առողջապահության կենտրոնում (ՀԱԿ), հեպատիտ C- ի, ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի մասին տեղեկատվական թրեյնինգներ անցկացնելու համար:
– Գումբուրդո (Կումուրդո) գյուղին հատկացվել է 3000 լարի, ծիսակատարությունների տան համար գազօջախներ և դանակների հավաքածու գնելու համար:
– 70 391 լարի՝ քաղաքի միջոցառումների համար բեմ գնելու նպատակով: Բեմն արժե 133 672 լարի: Գումարի մի մասը ֆինանսավորվում է Ախալքալաքի զարգացման խմբի (LAG) կողմից, մնացած մասը՝ տեղական բյուջեի միջոցներով: