Համաձայն «Տեղական ինքնակառավարման ինդեքսի», որն ուսումնասիրում է Վրաստանում տեղական ինքնակառավարման թափանցիկության աստիճանը, քաղաքացիների նկատմամբ հաշվետվողականությունը և բնակչության մասնակցությունը որոշումների կայացման գործընթացում, Ախալքալաքը բարելավել է իր դիրքը 12%-ով և զբաղեցնում է 49-րդ տեղը, իսկ Նինոծմինդան, ընդհակառակը, վատթարացրել է իր ցուցանիշը 2%-ով և զբաղեցնում է նախավերջին՝ 63-րդ տեղը։

«Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտը» (IDFI) ՀԿ Խորհրդատվական և ուսումնական կենտրոնի և Կառավարման համակարգերի զարգացման կենտրոնի հետ համատեղ ուսումնասիրություն է անցկացրել ու պարզել, Վրաստանում տեղական ինքնակառավարման թափանցիկության, քաղաքացիների նկատմամբ հաշվետվողականության և նրանց որոշումներ կայացնելու գործընթացում մասնակցության աստիճանը: Ուսումնասիրությանը մասնակցել են 7 շրջանային կազմակերպությունների 19 փորձագետ: Ընդհանուր առմամբ ուսումնասիրվել է 64 մունիցիպալիտետ:

Մունիցիպալիտետները գնահատվում են երկու տարին մեկ անգամ: Նախորդ անգամ մունիցիպալիտետների աշխատանքը գնահատվել է 2019 թվականին, վերջին անգամ գնահատվել է 2021 թվականին՝ ընտրություններից առաջ։

Մունիցիպալիտետները գնահատվում են 101 չափորոշիչներով՝ երեք թեմատիկ բլոկերով՝ 1. Հանրային տեղեկատվություն, 2. Էլեկտրոնային կառավարում, 3. Քաղաքացիների մասնակցություն և հաշվետվողականություն։

Ախալքալաքի մունիցիպալիտետը 100%-ից ստացել է 18%, ըստ այդմ ցուցանիշը բարելավել է 12%-ով։ 2019 թվականի գնահատմամբ մունիցիպալիտետը հավաքել է 6 տոկոս։ Վերջին ցուցանիշով Ախալքալաքը 49-րդ տեղում է, մինչդեռ 2019-ին վերջին՝ 64-րդ տեղում էր։

Ըստ ուսումնասիրության, քաղաքապետարանը ստացել է 17 տոկոս, Սակրեբուլոն՝ 18 տոկոս։

Դիտարկենք որոշակի կոնկրետ ցուցանիշներ Ախալքալաքի մունիցիպալիտետի աշխատանքի թափանցիկության ուսումնասիրությունից։

«Հանրային տեղեկատվություն» բաժնում ընդհանուր միավորը կազմել է 19%:

«Ընդհանուր տեղեկություններ մունիցիպալիտետի մասին» կատեգորիան գնահատվել է 52%:

«Բյուջեի մասին տեղեկատվություն» կատեգորիան՝ 43%: Այս կատեգորիայում «Ճշգրտում» ենթաբաժինը գնահատվել է 100%, սակայն աուդիտի հաշվետվության մանրամասները, պահուստային ֆոնդի ծախսերը և հատկացված կապիտալ փոխանցման միջոցների վերաբերյալ տողը գնահատված են 0%:

«Տեղեկատվություն հաստիքացուցակի մասին» կատեգորիան գնահատվել է 30%: Այս կատեգորիայում թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվությունը գնահատվել է 100%, սակայն 0% է գնահատվել մունիցիպալիտետի կողմից հայտարարված մրցույթների արդյունքները, մունիցիպալիտետում աշխատող անձանց մասին տեղեկությունները, մունիցիպալիտետի աշխատողների պաշտոնեական գործառույթների մասին տեղեկությունները, մրցույթի կանոնները սահմանող իրավական ակտերը և արդյունքների բողոքարկումը:

«Նիստի րոպեներ» կատեգորիան գնահատվել է 17%։ Այս կատեգորիայի ենթաբաժիններ՝ հանձնաժողովի նիստի արձանագրությունները, բյուրոյի և ընդհանուր ժողովների արձանագրությունները գնահատվել են 0%:

«Տեղեկություններ մունիցիպալիտետի կողմից կառավարվող իրավաբանական և ֆիզիկական կազմակերպությունների մասին» կատեգորիան գնահատվել է 15%։ Սակայն 0% է գնահատվել «Իրավաբանական անձանց գործունեությունը և ֆինանսական հաշվետվությունը», «Իրավաբանական անձանց գնումների մասին տեղեկատվությունը» և «Իրավաբանական անձանց աուդիտի հաշվետվությունը» ենթաբաժինները:

«Հանրային տեղեկատվություն», «Գնումներ», «Գույքի մասին տեղեկատվություն», «Վարչական ծախսեր», «Ակտեր» և «Դատավճիռներ» կատեգորիաները գնահատվել են 0%:

«Էլեկտրոնային կառավարում» բլոկը գնահատվում է 13%

«Տեղեկություններ ստորագրահավաքներին, հանդիպումներին, համաժողովներին մասնակցության մասին» կատեգորիան գնահատվել է 10%։ Այս կատեգորիայում քաղաքապետի ենթակայությամբ ստեղծված Խորհրդականների խորհրդի աշխատանքը գնահատվել է 100 %:

«Էլեկտրոնային մասնակցություն» կատեգորիան գնահատվել է 6%: Այս կատեգորիայում «Հաղորդակցություն տեղական իշխանությունների հետ» ենթաբաժինը գնահատվել է 100%: Մնացած բաժինները՝ «Առցանց հարցում», «Հանրային տեղեկատվության առցանց հարցում», «Բյուջեի պլանավորում», «Նիստի ուղիղ հեռարձակում», «Քաղաքացիական նախաձեռնություն», «SMS առաքում», «Առցանց վճարում», բոլորը գնահատվել են 0%:

«Մունիցիպալիտետի սոցիալական ցանցեր» կատեգորիան գնահատվել է 40%: Այս կատեգորիայում «Սոցիալական ցանցերում մեկնաբանություններ թողնելու հնարավորություն» բաժինը գնահատվել է 100%, սակայն «Սոցիալական ցանցերի հասցեներ» ենթաբաժինը գնահատվել է 0%։

«Տեխնիկական նկարագրություն» կատեգորիան գնահատվել է 9%։

«Քաղաքացիների մասնակցություն և հաշվետվողականություն» երրորդ բլոկը գնահատվել է 20%

Քաղաքացիների մասնակցության կատեգորիան գնահատվել է 24%, որտեղ «Հանձնարարականը», «Խորհրդական նախաձեռնությունների խորհուրդը» գնահատվել է 100%։

«Հաշվետվողականություն» կատեգորիան գնահատվել է 11%-ով: Այս կատեգորիայի «Հաշվետվություն քաղաքապետի գործունեության մասին», «Հաշվետվություն Սակրեբուլոյի անդամների գործունեության մասին» ենթաբաժինները գնահատվել են 0%։

Նինոծմինդայի մունիցիպալիտետը, ըստ «Տեղական ինքնակառավարման ինդեքսի» ուսումնասիրության, վատթարացրել է իր ցուցանիշը 2%-ով՝ հավաքելով ընդամենը 5% և տեղափոխվել է 63-րդ հորիզոնական։ Առանձին-առանձին քաղաքապետարանը հավաքել է 4 տոկոս, Սակրեբուլոն՝ 6 տոկոս։

Ասպինձան իր ցուցանիշը նվազեցրել է 1%-ով, հավաքելով 6%: Քաղաքապետարանը հավաքել է 6 տոկոս, Սակրեբուլոն՝ 6 տոկոս։ Ասպինձայի մունիցիպալիտետը զբաղեցնում է 61-րդ տեղը։

Ախալցիխեն 31%-ով բարելավել է իր ցուցանիշը և զբաղեցնում է 19-րդ տեղը։

Քաղաքապետարանը հավաքել է 31 տոկոս, Սակրեբուլոն՝ 32 տոկոս։

«Տեղական ինքնակառավարման ինդեքսում» առաջին տեղը զբաղեցնում է Փոթին՝ 70 տոկոսով։

Վերջին՝ 64-րդ տեղը զբաղեցնում է Ադիգենի մունիցիպալիտետը՝ 4 տոկոսով։

Բաթումին, որը նախորդ գնահատականում 61 տոկոսով առաջինն էր, այս անգամ 49 տոկոսով զբաղեցնում է 7-րդ տեղը։