Ախալքալաքի Սակրեբուլոյի նիստին բազմաթիվ փոփոխություններ կատարվեց 2017 թ.-ի բյուջեի մեջ, ինչպես նաև պարզ դարձավ հանձնաժողովների անդամների անունները:
Դեկտեմբիր 11-ին հրավիրված Սակրեբուլոյի նիստն սկսվեց 15:00-ին: Նիստը ղեկավարում էր Շրջանային Ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը: Ախալքալաքի Սակրեբուլոյի 38 անդամներից 6-ն այդպես էլ չներկայացան նիստի:
Վրաստանի կառավարության #2466 որոշման համաձայն շրջաններում ներկայացված նախագծերի և շինարարական աշխատանքներում տեխնիկական վերահսկողության ծառայության համար հատկացվող գումարը կազմել է 272 996 լարի, որը նվազել է 61 951 լարիով, որպեսզի ծրագրերը շարունակվեն նույնքան էլ ավելացվել է տեղական բյուջեից:
2017 թվականի բարձրլեռնային բնակչության զարգացման ֆոնդից շրջանի զարգացման համար նախագծի ամբողջական գումարը կազմել է 177 773 լարի, էլեկտրոնային մրցույթի արդյունքում գումարը խնայվել է 18 676 լարիով, որը ուղղվել էր Մշակույթի տան ջեռուցման համար:
Ախալքալաքի Սակրեբուլոյի աշխատակիցներին պարգևավճարների համար հատկացվեց 18 000 լարի, որից 11000 պարգևատրմանը, 7000 արտաժամյա աշխատանքի: Քաղաքապետարանի աշխատակիցների պարգևավճարները կազմում է 93 000 լարի, որից 5000 լարին նպատակաուղղված է քաղաքապետարանի ջեռուցմանը, 86 000 լարին պարգևավճարներ են, իսկ 2000 լարին գործուղումների համար:
Ենթակառուցվածքների, տարածքային կառավարման, ճարտարապետության և շինարարության բաժնի դիմում-նամակի համաձայն ամանորյա տոնակատարությունների անցկացման համար հատկացնել 32 200 լարի: Տրամադրել 24 448 լարի շրջանի ենթակայության տակ գտնվող կառույցներում գազաֆիկացման համար: Նշված գումարից 17 888 լարի նախատեսվում է ծախսել Մշակույթի տան ջեռուցման համակարգի համար անհրաժեշտ բնական գազի միացման նպատակով: Իսկ 3 366 լարի Ախալքալաքի համար 2 մանկապարտեզում, 3194 լարի էլ համար 3 մանկապարտեզում գազի անցկացման նպատակով:
Կրկին ենթակառուցվածքների, տարածքային կառավարման, ճարտարապետության և շինարարության բաժնի դիմումի համաձայն գումար է պահանջվում Ախալքալաքի փակ լողավազանի ջրի 4 պոմպերը փոխելու համար, որի ընդհանուր արժեքը կազմում է 5 920 լարի:
Սպորտի, երիտասարդության և մշակույթի զարգացման ու պահպանման բաժնի ներկայացրած նամակի համաձայն պահանջվում է 10 035 լարի: Հարկ է նշել, որ այս բաժինն ի սկզբանե խնդրել էր 26 000 լարի, սակայն բյուրոյի հերթական նիստի ժամանակ այն քննադատության ենթարկվեց, արդյունքում գումարը զգալիորեն կրճատվեց:
10 035 լարիից 1000 լարին նախատեսվում է դպրոցական և երիտասարդական սպորտային միջոցառումների անցկացման համար: 2 815 լարին տարբեր փառատոնների մասնակցության համար: 122 մասնակիցների օրապահիկի համար 15-ական լարի, որի ընդհանուր գումարը կազմում է 1 830 լարի: Իսկ տրանսպորտային ծախսերի համար հատկացվեց 4 390 լարի:
Տրանսպորտային ծախսերի համար իր հերթին 2000 լարի գումար է խնդրել Ախալքալաքի Զինվորական ծառայությունը:
Ախալքալաքի Գրադարանային միավորման տնօրինությունը 2 200 լարի է խնդրել վառելափայտ գնելու համար:
Նշենք, որ 2017 թվականի տեղական բյուջեում հերթական փոփոխությունների արդյունքում մնացորդային գումարը կազմում է 268 549 լարի:
Սակրեբուլոյի լիագումար նիստին ներկա պատգամավորները հակիրճ քննարկեցին ներկայացված հարցերը, ապա կողմ քվեարկեցին վերոնշյալ ծրագրերի իրականցման համար ֆինանսական հատկացումների օգտին:
Սակրեբուլոյի լիագումար նիստին չէին ներկայացել 6 պատգամավոր: «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կուսակցությունից՝ Վարդան Պապոյանը, Աշոտ Սահարյանը և Համլետ Մովսիսյանը: «Հայրենասերների դաշինք»-ից՝ Զաքար Զաքարյանը և Սամվել Պետրոսյանը: Եվ «Եվրոպական Վրաստան» կուսակցությունից Նելսոն Ալեքսանյանը:
Ախալքալաքի նոր կազմավորված Սակրեբուլոյի թվով 3-րդ նիստի ավարտին հաստատվեց Ժողովի ներքո գործող 5 հանձնաժողովների անդամների ցուցակները: Ինչպես նաև ներկայացվեց ֆրակցիաները: Ախալքալաքի Սակրեբուլոն կունենա 6 ֆրակցիա՝ «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան», «Հայրենասերների դաշինք», «Վրացական երազանք-երիտասարդներ», «Վրացական երազանք-պահպանողականներ», «Վրացական երազանք-մեծամասնականներ», «Վրացական երազանք-արդյունաբերողներ»: Նշենք, որ ավելի վաղ ձևավորվել էր «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» և «Հայրենասերների դաշինք» խմբակցությունները:
Աղունիկ Այվազյան