Նոյեմբեր ամսին պարզ դարձավ, որ 2020 թվականի միասնական ազգային քննությունների որոշ առարկաների քննական թեստերում փոփոխություն կլինի: Փոփոխությունները հիմնականում վերաբերում է պատմություն, օտար լեզու (անգլերեն, ռուսերեն, գերմաներեն, ֆրանսերեն) և մաթեմատիկա առարկաների քննական թեստերին։
Մասնավորապես, փոփոխություն կմտցվի պատմության և օտար լեզունների քննաթերթիկներում, մաթեմատիակայի դեպքում քննության նվազագույն շեմն է իջեցվել, ինչպես նաև տեխնիկական փոփոխություններ է կատարվել միավորների բաշխման առումով։
Ինչ փոփոխություններ են կատարվել
Պատմության քննական թեստում կավելանա բաց հարցերի թիվը, փոխարենը կպակասի փակ հարցերը։ Քննական թեստին կավելանա նաև երկու նոր առաջադրանք՝ «Երկու տարբեր տեսակի պատմական աղբյուրների վերլուծություն» և «Պատմական իրադարձության գնահատում»:
Ինչ վերաբերում է օտար լեզվի քննությանը, ապա օտար լեզվի բոլոր թեստերում 2 նորամուծություն է մտցվելլ։ Երկրորդ առաջադրանքը, որը կարդացածի ըմբռնումն է (ճիշտ/սխալ), կփոխարինվի լսողական առաջադրանքով։ Դիմորդը նախ կլսի ամբողջաական տեքստը, ապա կպատասխանի 8 հարցի։ 6-րդ առաջադրանքը, որը ստուգում է քերականական գիտելիքները՝ 10-ի փոխարեն դարձել է 12 հարց։ Հետևաբար, թեստերում 1 լսողական հանձնարարության փոխարեն կլինի 2 լսողական առաջադրանք:
Թեստի առավելագույն միավորը (80) և փորձարկման ժամանակը (2 ժամ 30 րոպե) չի փոխվել:
Ինչ վերաբերում է 2020 թվականի քննությունների համար սահմանված շեմին (ընդունման նվազագույն շեմը), դիմորդն այն հաղթահարած կհամարի, եթե օտար լեզվի և մաթեմատիկայի քննության առարկաների համար սահմանված առավելագույն գնահատականի 20%-ից ավել միավոր հավաքի, ընդհանուր ունակություններից՝ 30% և մնացած բոլոր առարկաների առավելագույն գնահատականի 25%-ից ավելին։
2020 թվականի միասնականազգային քննությունների փոփոխված թեստերի նմուշները կարող եք տեսնել սեղմելով այստեղ։