Դպրոցներում ուսումնական գործընթացը հեռակա կարգով կվերսկսվի սեպտեմբերի 15-ից և կտևի մինչև հոկտեմբերի 4-ը, այս մասին որոշումն ընդունվել է Համակարգող խորհրդի նիստում:
Այս որոշումը վերաբերվում է բարձրագույն և արհեստագործական դպրոցներին:
«Դպրոցներում ուսումնական գործընթացը հեռակա կարգով կվերսկսվի սեպտեմբերի 15-ից և կտևի մինչև հոկտեմբերի 4-ը: Նմանատիպ կանոնակարգերը կկիրառվեն բարձրագույն և արհեստագործական դպրոցների համար», – ասել է միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի պետ Գիորգի Ղիբրաձեն: