Դիմորդների 12,9%-ը չեն կարողացել հաղթահարել ընդհանուր ունակությունների քննության նվազագույն շեմը: Այս մասին հայտնել է Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի ղեկավար Սոփո Գորգոձեն:

Ըստ նրա, Միասնական ազգային քննությունների արդյունքների հրապարակումը սկսվել է երեկ և կավարտվի, հավանաբար, մինչև հաջորդ շաբաթվա վերջ:

Ըստ նրա, ենթադրաբար, հաջորդը կհրապարակվի վրաց լեզվի և գրականության քննության արդյունքները:

«Դիմորդների 12,9%-ը դուրս են մնացել, քանի որ չեն կարողացել հաղթահարել նվազագույն շեմը: Ինչ վերաբերում է մյուս քննությունների արդյունքներին, ապա այս շաբաթ և հաջորդ շաբաթ մենք կփորձենք բոլոր առարկաների արդյունքները տեղադրել: Բոլոր առարկաների արդյունքները հրապարակվելուց հետո կսկսվի բողոքարկման գործընթացը: Տեղեկատվությունը ժամկետների և այլ մանրամասների մասին կտեղադրվի մեր վեբ-կայքում», – հայտնել է Սոփո Գորգոձեն: