Դպրոցներում, որտեղ արդեն դասասենյակներում վերսկսվել է դասապրոցեսը, ծնողները դեռևս կարող են ընտրություն կատարել հեռավար ուսուցման և կանոնավոր կերպով դպրոց հաճախելու միջև: Սակայն, այս որոշումը չի վերաբերում Ախալքալաքի մունիցիպալիտետի դպրոցներին: Ախալքալաքում ուսումնակրթական գործընթացը կշարունակվի դասասենյակներում:

Ըստ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Առողջապահության նախարարի հրամանի հիման՝ գերատեսչությունն այն դպրոցները, որոնցում վերսկսվել է դասապրոցեսը, վերազինել է բոլոր անհրաժեշտ ռեսուրսներով: Հետևաբար, ըստ Կրթության նախարարության հավաստիացման, ուսումնական հաստատությունները լիովին պատրաստ են ընդունել աշակերտներին:

Միևնույն ժամանակ, ուժի մեջ են մնում 2020-2021 ուսումնական տարվա սկզբին նախարարության կողմից ուսումնական հաստատություններին տրված առաջարկությունները, որոնք կարող են ինքնուրույն սահմանել ինչպես դասաժամերի տևողությունը, այնպես էլ դրանց ժամանակացույցը:

«Ուսումնակրթական գործընթացը պլանավորելիս, հաշվի առնելով դպրոցական ենթակառուցվածքը և նպատակը՝ թեթեւացնել դպրոցների ծանրաբեռնվածությունը, թույլատրվում է օգտագործել շաբաթ օրը որպես ուսումնական օր», – ասված է Կրթության նախարարության հայտարարության մեջ:

Վերոհիշյալից բացի, եթե ուսուցիչները ստիպված լինեն լրացուցիչ հեռավար դասեր անցկացնել, ապա նախարարության որոշմամբ, նրանք կստանան համապատասխան աշխատավարձային հավելավճար:

Հիմնական հանձնարարականները, որոնց դպրոցները պետք է հետևեն՝ պարտադիր դիմակ կրելն է ուսուցիչների և այլ աշխատողների կողմից, աշակերտների միջև հեռավորությունը պետք է լինի առնվազն 1,5 մետր, պետք է լինեն հակասեպտիկներ, ախտահանիչ գորգեր, ինչպես նաև պետք է իրականացվի մակերեսների մշտական ախտահանում:

Նշենք, որ Ախալքալաքի դպրոցները համավարակի ընթացքում աշխատում են ճկուն ռեժիմով, կորոնավիրուսի դեպքերի հայտնաբերման կամ վիրուսի տարածման սպառնալիքի դեպքում կոնկրետ դպրոցը ժամանակավորապես անցնում է հեռավար աշխատառեժիմի:

Ախալքալաքում դասաժամերի տևողությունը 30 րոպե է: Դասերն անցկացվում են աշխատանքային օրերին: