Բորժոմին և Բակուրիանը ստացել են Եվրոպայի 2025 թվականի ձմեռային երիտասարդական օլիմպիական փառատոնի հյուրընկալ քաղաքների թեկնածուի կարգավիճակ։
Այս մասին ասված է պաշտոնական նամակում, որը Վրաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Լերի Խաբելովը ստացել է՝ Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահ Յանեզ Կոչիանչիչից և գլխավոր քարտուղար, Ռաֆայել Պանիոցիից։
2020 թվականի փետրվարին Բորժոմ և Բակուրիան են այցելելու փառատոնի գնահատող հանձնաժողովի անդամները։
Վրաստանի օլիմպիական կոմիտեն, Եվրոպայի օլիմպիական կոմիտեին հյուրընկալության վերաբերյալ անհրաժեշտ լրատվությունը պետք է ներկայացնի մինչև 2020 թվականի հուլիսի 31֊ը։
Աղբյուրը՝ 1tv.ge