Վրացի ձյուդոիստ Լաշա Բեքաուրին դարձավ Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն՝ մինչեւ 90 կգ քաշային կարգում: Եզրափակչում Բեքաուրին վազարիի գնահատականով հաղթեց 24-ամյա գերմանացի մարզիկ Էդուարդ Տրիպելին:

Բեքաուրին մրցաշարին միացել էր երկրորդ շրջանից: Առաջին մենամարտում նա ջախջախել էր լեհ Պետր Կուչերին, ապա հաղթել էր Իսրայելից ձյուդոիստ Լի Կոհմանին: ¼ եզրափակչում 21-ամյա վրացի ըմբիշը հաղթել էր ուզբեկ Դավլաթ Բոբոնովին, իսկ կիսաեզրափակչում հաղթել էր ռուս Միխայիլ Իգոլնիկովին: