Ախալքալաքի բնակիչ Ադամ Այվազյանը մասնակցել է մաս-րեստլինգ մարզաձևի Աշխարհի գավաթի առաջնությանը Հայաստանի հավաքականի կազմում և գրավել է երրորդ տեղը:
Երևանում հոկտեմբերի 22-ից 25-ը, «Միկա» մարզահրապարակում կայացավ մաս-րեստլինգի աշխարհի գավաթի առաջնության երկրորդ փուլը: Առաջին փուլը անցկացվել էր Յակուտիայում:
Առաջնությանը մասնակցել են մարզիկներ Ռուսաստանից, Պակիստանից, Լեհաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, Հայաստանից և այլ երկրներից: Ախալքալաքից այդ մրցումներին մասնակցել են մարզիկներ՝ Ադամ և Արտյոմ Այվազյաններ եղբայրները:
Նրանց Հայաստանի թիմից մասնակցելու համար հրավիրել է Հայաստանի մաս-րեստլինգի ֆեդերացիայի նախագահը:
«Նա գիտեր մեզ, քանի որ մենք շատ անգամ ենք ներկայացել Ջավախքի կողմից համահայկական խաղերում, այնտեղ մեզ նկատեցին և հրավիրեցին թիմ, ինձ և իմ եղբորը: Վրաստանը մեզ չհրավիրեց, հակառակ դեպքում մենք հաճույքով կներկայանայինք Վրաստանի կողմից: Մենք այնտեղ հանդիպեցին վրաց պատվիրակության ներկայացուցիչներին, մենք հաճախ ելույթ ենք ունենում նաև Վրաստանի բազկամարտի առաջնություններին և ծանոթ ենք նրանց հետ», – ասում է Ադամ Այվազյանը:
Ադամ Այվազյանը մրցվել է մինչ 90կգ քաշային կարգում, իսկ Արտյոմ Այվազյանը՝ մինչև 70 քաշային կարգում: Մասնակզել են մարզիկներ հետևյալ քաշային կարգերում. 60, 70, 80, 90, 105, 125 կգ և ավելի բարձր:
Արտյոմ Այվազյանը պարտվեց վրացի մարզիկին և չանցավ եզրափակիչ: Իսկ Ադամ Այվազյանը գրավեց երրորդ տեղը:
Ադամ Այվազյանի խոսքով, նրանք կարող էին հասնել ավելի լավ արդյունքի, եթե տեխնիկապես պատրաստված լինեին, նրանք մասնակցել են մաս-րեստլինգի մրցույթի առաջին անգամ և նույնիսկ չեն էլ պատրաստվել:
Այս սպորտաձևը համեմատաբար նոր է, սակայն զարգանում է արագ տեմպերով, և 2003 թվականից գրանցվել է, որպես միջազգային սպորտաձև:
Մաս-րեստլինգի աշխարհի գավաթի երրորդ փուլը կկայանա 20 օրից Մոսկվայում:
Շուշան Շիրինյան