Ախալքալաքի կարատեիստները «Open Batumi» միջազգային մրցաշարից վերադարձել են մեդալներով:
Հուլիսի 3-4-ը Բաթումիում անցկացվեց WKF կարատե-դո միջազգային մրցաշարը: Մրցաշարն անցկացվեց «Վելմոնդ» հյուրանոցի դահլիճում: Մրցումները կազմակերպել էին Վրաստանի կարատե-դո Ազգային ֆեդերացիան, սպորտի և երիտասարդության հարցերով նախարարությունը, Վրաստանի օլիմպիական կոմիտեն, Աջարիայի սպորտի և երիտասարդության հարցերով կոմիտեն, Բաթումի քաղաքապետարանը և Վրաստանի մարտարվեստի կոնֆեդերացիան:
«Open Batumi»-ին մասնակցում էին 15 պետություն և մոտ 1000 մարզիկ: Այս մրցաշարին մասնակցեցին նաև Ախալքալաքի սպորտ դպրոցի մարզիկները՝ քաղաքի կարատեի սեկցիայից 1 մարզիկ և մարզիչ, ինչպես նաև Մաջադիա գյուղի սեկցիայից` 12 մարզիկ:
Մարզիկ Աքսանա Ավետյանը հանդես եկավ երեք տարբեր անվանակարգերում և բոլոր երեքում գրավեց մրցանակային հորիզոնականներ:
14-15 տարիքային խմբում 54 կգ, կումիտե՝ բրոնզ:
14-15 տարիքային խմբում, կատա՝ ոսկի
16-34 տարիքային խմբում, կատա՝ արծաթ:
45-55 տարիքային խմբում, նրա մարզիչ Ռաֆայել Դարբինյանը կատա ոճում նվաճեց ոսկե մեդալ:
8-9 տարեկանների մեջ 30 կգ քաշային կարգում Մաջադիա գյուղի մարզիկներից Ալեքյան Հենրին նվաճեց ոսկի:
Իսկ 14-15 տարիքային խմբում, +70 կգ Լազարյան Գրիգորը գրավեց 3-րդ տեղը: