Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տնօրեն Արմեն Բիչախչյանը հորդորում է բնակիչներին, մոխիր կամ այրվող իրեր չլցնել աղբարկղների մեջ, քանի որ դրանք պլաստմասից են և շուտ այրվում են։
Ըստ Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տվյալների, արդեն մի քանի դեպք է գրանցվել աղբարկղի այրման, այրվել են Ջավախեթիի փողոցի, դատարանի մոտակայքում գտնվող և այլ աղբամաններ։
Ըստ այդմ Սպասարկան կենտրոնից բնակիչներին հորդորում են, որպեսզի այրվող նյութեր չլցնեն աղբամանների մեջ։