Այս տարի ևս Ախալքալաք քաղաքի օրվան նվիրված տոնակատարություն կլինի, որի անցկացման էլեկտրոնային մրցույթն արդեն հնայտարարված է:
Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանի խոսքով, նախնական որոշմամբ՝ այն կանցկացվի սեպտեմբերի 3-ին, սակայն եղանակային պայմաններից ելնելով հնարավոր է ավելի շուտ կամ ուշ անցկացնել:
Տոնակատարության անցկացման էլեկտրոնային մրցույթն արդեն հայտարարվել է, տեղական բյուջեից շուրջ 20 000 լարի է հատկացվել:
Քաղաքի օրվան նվիրված տոնակատարության ժամանակ կլինեն տարբեր երաժշտական, պարային և այլ համարներ: Ինչպես նաև՝ Ախալքալաքի զինանշանով և ժապավենի վրա «Ախալքալաքի օր 2022» մակագրությամբ ոսկեգույն մեդալներ, Ախալքալաք քաղաքի դրոշ, փուչիկներ, «Ախալքալաքի օր 2022» տպագրությամբ ֆոտո բաներներ և շապիկներ, օճառե պղպճակների ցուցադրություն և այլն:
Քաղաքի կենտրոնական այգին կզարդարվի դրոշներով, իսկ հրավիրված թմբկահարների խումբը քաղաքի կենտրոնից դեպի կենտրոնական զբոսայգու տարածք երթ կանցկացնի: Ներկաների համար բարձր դրամադրությունը կապահովի DJ-ը:
Կլինի նաև հրավառություն, ինչպես նաև գունավոր ծուխ:
Հստակ օրվա և միջոցառման ճշգրիտ ցանկի մասին Jnews-ն ավելի ուշ կտեղեկացնի: