Այսօր, նոյեմբերի 30-ին Ախալքալաքում կրկին խմելու ջուր չկա: Ըստ Վրաստանի Ջրամատակարարման միավորման Ախալքալաքի սպասարկման կենտրոնի՝ փոքրիկ վթարը վերացնելու համար են անջատել ջուրը: Կենտրոնից վստահեցնում են, որ քաղաքում ջրամատակարարումը կվերականգնվի մոտավոր երկու ժամ հետո: