Այս օրերին, Թուրքիայի արևմտյան մասում՝ Էգեյան ծովի ափին գտնվող հանգստավայր Քուշադասիում, անցկացվում է «Little prince and princess world» գեղեցկության միջազգային մրցույթը: Մրցույթում Հայաստանը ներկայացնում են քույր ու եղբայր՝ Արտյուշ և Կարոլինա Այվազյանները՝ Ախալքալաքից:
Ինչպես ասացին ախալքալաքցի փոքրիկ մոդելների ծնողները, այս պահին երեխաները պատրաստվում են մրցույթին, նրանց սովորեցնում են քայլել և ճիշտ ներկայացնել իրենց:
Մրցույթին մասնակցում են մոտ 35 փոքրիկներ ամբողջ աշխարհից, ինչպես նաև մոտավորապես 22 մեծահասակ մասնակիցներ: Վաղը կլինի մրցութային առաջին օրը` տաղանդի մրցույթը, որտեղ Կարոլինան երգելու է հայկական ազգային երգ ու պարելու է, իսկ Արտյուշը կիթառ է նվագելու և ցույց է տալու քիքբոքսինգի շարժումներ, որով նա զբաղվում է վաղ հասակից:
Հաջորդը կլինի մոդելների ցուցադրությունը սպորտային, երեկոյան և ազգային հագուստով: Ժամանելուն պես երեխաները պրոֆեսիոնալ կերպով լուսանկարվել են: Մրցույթում կընտրվեն նաև ֆոտոմոդելներ: