Ախալքալաքում 3 բազմահարկ շենքերի տանիքները կհիմնանորոգվեն:
Ներկայումս աշխատանքներ են տարվում Թավիսուփլեբայի (Ազատության) փողոցում: Կվերանորոգվեն №34 և №36 շենքերի տանիքները, ինչպես նաև Ճավճավաձեի №1 շենքի տանիքը:
Ախալքալաքի տեղական բյուջեից քաղաքի 3 բազմահարկ շենքերի տանիքների հիմնանորոգման համար հատկացվել է 155 499 լարի:
Վերականգնման աշխատանքների տենդերը հաղթել է Նորայր Մանասյանը` 151,542 լարիի չափով:
Մարտի 28-ին, Ախալքալաքում Սակրեբուլոյի լիագումար նիստի ժամանակ պատգամավորները քվեարկել են բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգման օգտին, 2019 թվականին տեղական բյուջեից հատկացված միջոցների հաշվին: