Մանկավարժների առարկայական և մասնագիտական իրավասությունը հաստատող թեստավորման արդյունքներն արդեն հայտնի են: Պատասխանները հնարավոր է տեսնել Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի կայքէջում:

Արդյունքները հրապարակվել են հետևյալ առարկաներում.

. Աշխարհագրություն
. Պատմություն
. Վրաց լեզու և գրականություն (VII-XII)
. Մաթեմատիկա (VII-XII)
. Կերպարվեստ և կիրառական արվեստ
. Կենսաբանություն
. Քիմիա
. Ֆիզիկա
. Անգլերեն
. Ռուսերեն
. Գերմաներեն
. Ֆրանսերեն

Մնացած առարկաների արդյունքները կհրապարակվեն փուլ առ փուլ, աշխատանքներն ստուգելուց հետո: Նշենք, որ դիմողը հնարավորություն կունենա բողոքարկել ինչպես մեկ, այնպես էլ մի քանի առաջադրանք կամ ամբողջ աշխատանքը: