Ուսուցիչների վարձատրությունն ըստ գիտական աստիճանի. Որքա՞ն կլինի ձեր աշխատավարձը բակալավրի, մագիստրոսի կամ դոկտորի աստիճանի պարագայում:
Ուսուցիչների վարձատրությունը տարբերվում է ըստ գիտական աստիճանի:
6 տարուց պակաս աշխատանքային փորձ, բակալավրի աստիճան ունեցող ուսուցիչը կստանա 477,90 լարի՝ լրիվ դրույքով աշխատանքի համար (առանց կարգավիճակի հավելման), մագիստրոսի կոչում ունեցողը` 524,48 լարի (առանց կարգավիճակի հավելման), իսկ դոկտորի կոչում ունեցողը` 571.05 լարի (առանց կարգավիճակի հավելման):
Եթե աշխատանքային փորձը 6 տարուց ավելի է, բայց 11 տարուց պակաս, ապա ըստ գիտական աստիճանի վարձատրությունը կլինի հետևյալը.
. բակալավր՝ 496.13 լարի
. մագիստրոս՝ 542.70 լարի
. դոկտոր՝ 589.28 լարի
Եթե անձն ունի դոկտորի կոչում, նույն մասնագիտությամբ դպրոցում աշխատանքի ընդունվելու դեպքում նրան կտրվի ավագ ուսուցչի կարգավիճակ: Մինչև աշխատանքի ընդունվելը նրա համար միակ պահանջը կլինի առարկայի իրավասության ապացույցը: Այս արտոնությունը հասանելի է միայն դոկտորի աստիճան ունեցող ուսուցիչներին։
Մագիստրոսի կոչում ունեցող ուսուցիչը դպրոցում աշխատանքի ընդունվելու համար պետք է հանձնի ուսուցչի որակավորման քննություն այն առարկայից, որը նախատեսում է դասավանդել, իսկ, եթե դիպլոմի մեջ նշված չէ ուսուցիչ լինելու փաստը, պետք է անցնի ուսուցչի նախապատրաստական մեկամյա ծրագիր, ըստ այդմ դպրոցում աշխատանքի անցնելուց հետո նա կստանա գիտական աստիճանի համար նախատեսված հավելավճար: