Վրաստանի հանրակրթական դպրոցների առարկայական և ավագ հատուկ ուսուցչի քննությանը գրանցված ուսուցիչների քննական գործընթացը կշարունակվի մինչև հուլիսի 24-ը:
Այսօրվանից՝ հուլիսի 19-ից մինչև հուլիսի 24-ի ժամանակացույցը հետեւյալն է.
Հուլիսի 19 (առաջին քննաշրջան)
Վրաց լեզու և գրականություն, մաթեմատիկա և բնագիտություն (I-IV)
Վրաց լեզու և գրականություն (տարրական մակարդակ)
Մաթեմատիկա (տարրական մակարդակ)
Բնագիտություն (տարրական մակարդակ)
Հուլիսի 19 (երկրորդ քննաշրջան)
Հայերեն
Ադրբեջաներեն
Հուլիսի 20 (առաջին քննաշրջան)
Անգլերեն (տարրական, հիմնական, միջնակարգ) — գրավոր մաս
Գերմաներեն (տարրական, հիմնական, միջնակարգ) — գրավոր մաս
Ֆրանսերեն (տարրական, հիմնական, միջնակարգ) — գրավոր մաս
Ռուսերեն (տարրական, հիմնական, միջնակարգ) — գրավոր մաս
Վրացերեն (ոչ վրացալեզու դպրոցների/հատվածների համար), (տարրական, հիմնական, միջնակարգ) — գրավոր մաս
Համակարգչային տեխնոլոգիաներ — գրավոր մաս
Հուլիսի 21 (առաջին և երկրորդ քննաշրջան)
Համակարգչային տեխնոլոգիաներ — գործնական մաս
Հուլիսի 24
Անգլերեն (տարրական, հիմնական, միջնակարգ) — գործնական մաս
Ռուսերեն (տարրական, հիմնական, միջնակարգ) — գործնական մաս
Գերմաներեն (տարրական, հիմնական, միջնակարգ) — գործնական մաս
Ֆրանսերեն (տարրական, հիմնական, միջնակարգ) — գործնական մաս
Վրացերեն ոչ վրացալեզու դպրոցների/հատվածների համար (տարրական, հիմնական, միջնակարգ) — գործնական մաս
Քննական պրոցեսի հետ կապված Jnews-ը ցրույց է ունեցել Իոանե Մախարաձեի հետ, ով այդ քննություններին աշխարհագրություն առարկան հանձնած ամենաերիտասարդ մասնակիցն է եղել: Նրա խոսքով, քննությունները Վրաստանի ժողովրդավարական կրթական համակարգի ամենամեծ բաղադրիչն են։ Գնահատումը կատարվում է ժողովրդավարական ճանապարհով, որը բացառում է կոռուպցիան, գնահատվում են տաղանդն ու աշխատասիրությունը։
«Ուսուցիչների թեստը բավականին բարդ է։ Անհրաժեշտ է լավ նախապատրաստվել։ Հաճախ ուսուցիչները քննության ժամանակ բաց են թողնում գործնական աշխատանքը, ուստի խորհուրդ կտամ կատարել նախորդ տարվա քննական բոլոր թեստերը»։
Իոանեն խորհուրդ է տալիս ուշադրությամբ կարդալ բոլոր պահանջները և վերջում համոզվել, որ բոլորը կատարված են, հատկապես ուշադիր է պետք լինել ժամանակի կառավարման նկատմամբ, որպեսզի մասնակիցները կարողանան տեղավորվել տրված ժամանակի մեջ։ Մասնակիցները պետք է հաշվի առնեն, որ այս քննությունների միջոցով գնահատվելու է նրանց գիտելիքը և պրոֆեսիոնալիզմը, որը նրանք օգտագործում են աշակերտների հետ աշխատելիս: